«Եթե ես ամբողջությամբ մերկանայի, շատ ավելի հայտնի կլինեի ու շատ գումար կաշխատեի». Լյուսին՝ աղմուկ հանած տեսանյութի և հանգստի մասին 365news.am – YerevanPress
Connect with us

Ժամանց

«Եթե ես ամբողջությամբ մերկանայի, շատ ավելի հայտնի կլինեի ու շատ գումար կաշխատեի». Լյուսին՝ աղմուկ հանած տեսանյութի և հանգստի մասին 365news.am

Մոդելի Լյուսի Հայրապետյանն օրեր առաջ է վերադարձել Մալդիվներից: Ծովափնյա հանգստի հիշողությունները և տպավորությունները դեռ թարմ են, որոնց մասին կիսվել է 365news.am-ի հետ զրույցում: Մոդելի հետ խոսել ենք նաև հանգստի ժամանակ հրապարակած, ինչպես ինքն է ասում, չարաճճի տեսանյութից և դրա արձագանքի մասին:  

«Իրականում ես առանց ծով չեմ պատկերացնում ինձ և մի տարի շարունակ խելագարվում էի դրա բացակայությունից: Հանգստյան համար ընտրեցինք Մալդիվները, ճիշտ է՝ սիրահարների համար է նախատեսված, և մենք մտածում էինք՝ գնալու ենք և ձանձրանանք, բայց մեր տուր օպերատորը խորհուրդ տվեց այնպիսի հյուրանոց, որտեղ երիտասարդներ էին: Իրականում սպասում էինք ձանձրալի հանգիստ, բայց ստացվեց լրիվ հակառակը»:

Հանգստի մեկնել էին երեք աղջիկներով: Պատմում է, որ երրորդ ընկերուհին ամբողջ օրը գիրք էր կարդում, բայց օրեր անց վարակվել է աղջիկների խենթություններով. «Երբ երեքս միասին էինք, շատ ուրախ էր: Այնտեղ շատ սպորտային բաներ չէինք անում, ես դայվինգից վախենում էի, ինչքան էլ որ փոքրիկ շնաձկներ էին լողում, բայց չէի ուզում մտնել ջուրը: Ընդհանուր առմամբ՝ ամբողջ օրը պարում էինք, կամ լողավազանի մոտ բարձր երաժշտություն էինք միացնում, ուրախանում էինք, կամ կենդանի երաժշտությամբ ռեստորան կար, այնտեղ էինք գնում: Ամբողջ օրն ակտիվ էինք անցկացնում, հեռախոսներն էլ մի կողմ էինք դրել, և ընկերներս նեղանում էին, երբ զանգում էին, իսկ ես չէի պատասխանում»:

Լյուսին ծննդյան օրը նշել է Մալդիվներում, առհասարակ այդ օրը սիրում է Հայաստանից դուրս անցկացնել. «Ես իմ ծննդյան օրը շատ եմ սիրում և անկացնում եմ Հայաստանից դուրս: Նախորդ տարի Դոմինիկյան Հանրապետությունում էի: Այս տարի բեռնաթափման տարի էր գործերի առումով, դրա համար հասկացա, որ ժամանակ ունենք և պետք է գնալ»:

Մոդելի ճանապարհորդական ընկերը քույրն է՝ Մարիամը, իհարկե, մինչև այն ժամանակ, երբ վերջինս ամուսնացավ. «Իմ քույրն էլ կգար, պարզապես նա խիստ ամուսին ունի և ամուսնու կարծիքով՝ ես չափազանց ակտիվ եմ հանգստանում: Քույրիկիս գալը նույնիսկ անգամ չքննարկվեց, ես, իհարկե, առաջարկեցի, բայց ասաց՝ արի, ես պարզապես Վիլենին չասեմ: Իհարկե չգիտեմ՝ մեր՝ Բալի գնալու հարցի ինչպես է լինելու, քանի որ մենք սերֆինգ քշել շատ ենք սիրում, գուցե մեր փեսան որոշի մեզ միանալ»:

Մալդիվներից մոդելը տեսանյութ էր հրապարակել, ինչպես հիմա նա է ասում՝ բավականին չարաճճի, բայց այն տարածվել է որպես սկանդալային բնույթի. «Ինձ համար շատ ծիծաղելի է, երբ այդ տեսանյութը սկանդալային են համարում: Ես այնքան թեթև եմ տանում, եթե իմանայի, որ այդ տեսանյութն այդքան լավ կընդունվի, մի քիչ ավելի շատ կաշխատեի դրա վրա:) Իրականում շատ ակնթարթային է ստացվել, ընկերուհուս ասացի՝ «Բումերանգ» կանե՞ս, հետո արդեն հյուրանոցի համարում լսում էինք «Хочу с тобой на карантин» երգն, ասացի՝ ինչ համապատասխանում է երգն այս տեսանյութին: Ամեն ինչ այնքան սիրուն ստացվեց, որ որոշեցի տեղադրեմ, հետո հասկացա, որ 40.000-ից ավելի դիտումը ուրեմն՝ ինչ-որ մի բան եղել է և տեսա հրապարակումներ, որ «Լյուսին ամբողջությամբ մերկացել է լողափին»: Ուզում էի հասկանալ՝ որտե՞ղ են տեսել ամբողջությամբ մերկանալ: Իրականում, եթե ես ամբողջությամբ մերկանայի, շատ ավելի հայտնի կլինեի ու շատ գումար կաշխատեի, բայց ես դրա կարիքը չունեմ, քանի որ գիտեմ չափն ու սահմանը: Ինձ լավ ճանաչող մարդիկ, դրա մասին գիտեն»:

Ամբողջությամբ կարդացեք 365news.am կայքում։

Ժամանց

Հայաստանի կառավարությունը Սնուփ Դոգի համերգի համար հատկացրեց մոտ 6 մլն դոլար

Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։  Որոշումն ընդունվեց Հայաստանի կառավարության այսօրվա՝ օգոստոսի 11-ի նիստում։

Գործադիրը սահմանել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման բովանդակային և ֆինանսական շրջանակը, շահառուների ներգրավման և մասնակցության պայմանները:

Նշվում է, որ ծրագրի նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը, միջազգային ասպարեզում բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։ Նախատեսվում է նաև ապահովել խոցելի և թիրախային խմբերի մասնակցությունը համերգին։

«Վերջին տարիներին առավել քան արդիական է դարձել Հայաստանում համաշխարհային աստղերի մասնակցությամբ համերգային լայնամասշտաբ ծրագրեր իրակա­նացնելու հարցը, որը ոչ միայն կարող է նպաստել Հայաստանի ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը, անվտանգ ու ժամանակակից երկրի դիրքավորմանը, մշակութային զբոսաշրջության շրջանակների ընդլայնմանը, այլև կարող է ապահովել երկրի տնտեսական աճը, բիզնես միջավայրի ձևավորման նոր հնարա­վորու­թյուններ ստեղծել: 

«Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացումը կնպաստի նաև Հայաստանի մշակութային կյանքի աշխուժացմանը»,-ասված է որոշման հիմնավորման մեջ:

Continue Reading

Ժամանց

Հասմիկ Կարապետյանն առաջին անգամ խոսել է սուր նեւրոզի, Հայկոյի և ընտանիքում վեճերի լուրերի մասին (Տեսանյութ)

Continue Reading

Ժամանց

Միշտ մտածել եմ՝ ո՞րն է մարդու առաքելությունը. Ալինա Մարտիրոսյանն` ընտանիքի, Աստծո ու Հայրենիքի մասին (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր1 week ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Հսկայական փոսեր՝ Վրացյան փողոցում․ մեքենաներն անցնելիս ջարդ ու փշուր են լինում (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները