Քաղաքականություն

Մի քանի կաթիլ բարոյականությունը չէր խանգարի 4rd.am

Թևան Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Արյան մասին մի բան գրեմ:
Որքա՞ն արյուն է հեղվել այն ժամանակահատվածում, երբ Նիկոլը քաղաքական հարթակում էր.
– Մարտի 1. որպես դաշտային առաջնորդ` 10 մարդ – 50 լիտր,
– Լրագրող Մհեր Եղիազարյան, բերդում- 5 լիտր,
– 2020 պատերազմ. որպես գլխավոր հրամանատար` 5000 զինվոր – 25000 լիտր արյուն,
– 10 հազար վիրավոր- 20000 լիտր,
– քիչ առաջ էլ Իշխան Սաղաթելյանի գրամները:
Այս պահի դրությամբ` արդեն 45 տոննայից ավել արյուն:
Տա´ Աստված, այլևս ոչ մի կաթիլ»:

«ՉԻ». Իսկապես, տա´ Աստված, մարդիկ մի փոքր բարոյականություն ունենան և այսրոպեական քաղաքական դիվիդենտների համար չդիմեն այս որակի էժան մանիպուլյացիաների:

Եթե Մարտի 1-ի 10 զոհերի արյունը Նիկոլի վրա է, ապա ինչո՞ւ էիք նրան հրավիրում ձեր տուն և ղափամա ու գինի հյուրասիրում: Թե՞ այն ժամանակ տեղյակ չէիք, որ այս երկրում Մարտի 1 է տեղի ունեցել: Ոչ մի բարոյական մարդ իր տուն չի հրավիրի մեկին, ում մեղադրում է 10 անմեղ մարդու մահվան մեջ: Հանրությունը չի մոռացել, թե ինչ ոգևորությամբ էիք այդ նկարները տարածում ու հպարտանում, թե հաջողել եք իրականացնել երկու ամենախոստումնալից քաղաքական գործիչների դաշինքը:

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version