Հայաստանի պատմության մեջ ամենահողատու ուժը Դաշնակցությունն է
Գագիկ Ադամյանը ֆեյսբուքում գրել է.
Հայաստանի պատմության մեջ ամենահողատու ուժը ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆն է՝1890 թ-ից ՀՅԴ-ի հիմնադրման օրվանից նրա արկածախնդիր գործունեության հետևանքով սկիզբ են առել հայ ժողովրդի ողբերգությունները:Անպատկերացնելի է, թե դավաճանական ինչպիսի՞ արարք պետք է գործվեր, որպեսզի հայությունն ունենար այն կորուստը, որ արձանագրվեց «Հայկական հարցի» համար պայքարի այդ երեք տասնամյակում. 1896-ին՝ 300.000 զոհ, 1909-ին՝ 30.000 զոհ Ադանայում, 1915-1920-ին՝ մեկուկես միլիոն զոհ եւ պատմականորեն ժառանգված 3000-ամյա բնակավայր-հայրենիքի ընդմիշտ կորուստ։Սթափ քաղաքական մտքին ու իրատեսական քաղաքականությանը հակոտնյա ՀՅԴ-ական «հայրենասիրական» ոչմիթիզական մտածողությունն ու գործելակերպն էին պատճառը, որ 1920 թվականի ամռանը Թուրքիայի կողմից Հայաստանին առաջարկված 60 հազար քառ.կմ տարածքով հաշտության պայմանագիրը մերժվեց դաշնակցական կառավարության կողմից,և մի քանի ամիս հետո Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրով Արեւելյան Հայաստանին թողնելով ընդամենը 12 հազար քառ կմ տարածք դաշնակները ՀՀ բանկի փողերով ծլկեցին Փարիզ…