Դաժանաբար ծեծեցին նաև կանանց ու աղջիկներին… Մանուկյանը ճիշտ կանի դիմի բժշկի, կամ առավոտները մեղրաջուր խմի
Անի Խաչատրյանը ֆեյսբուքում գրել է․
Մանիպուլյացիայի մոլուցքը հիշողություն չի նախատեսում))) Վազգեն Մանուկյանն ասում է, որ նման բիրտ ոստիկանություն, քան այսօրվանն է, ինքը չի տեսել…2004թ ապրիլի 12֊ին Մանուկյանը մեր շարքերում էր, երբ խաղաղ երթի դեմ կիրառվեց ջրցան մեքենաներ, ձայնա և լուսաազդանշանային արգելված նռնակներ, որին հետևեց ռազմական “Կոլցո” օպերացիա` փակելով բոլոր ճանապարհներն ու սկսվեց էլեկտրաշոկերով և մահակներով ջարդը։ Ջարդ ու փշուր արվեց և կապարակնքվեց «Հանրապետություն«, ՀԺԿ, ԱՄ կուսակցությունների գրասենյակները։ Ոստիկնության բաժիններ տարան և դաժանաբար ծեծեցին նաև կանանց ու աղջիկներին…………. Որոշ մարդիկ տարիքի հետ կապված հիշողության խնդիրներ ունենում են, բայց ի տարբերություն Մանուկյանի, իրենք չեն քնում արթնանում երկրի առաջին դեմք դառնալու ինքնամոռաց մղումներով։ Նման հիշողության կորուստը հղի է լուրջ հետևանքներով, ուստի Մանուկյանը ճիշտ կանի դիմի բժշկի, կամ առավոտները մեղրաջուր խմի։ Ժողովրդական բժշկությունն ասում է, որ մեղրը օգնում է… #Դաստաևսկու_Идиот_ի_հետ_չխառնեք