Ինչպես արդեն հայտնել էինք՝ այսօր առավոտյան արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանի Ֆրանսիայի հրապարակում․ տեղադրված վրաններից մեկի ուղղությամբ ընթացել էր մարդատար մեքենա՝ հասցնելով ճեղքել ոստիկանական հսկողությունը և հատել մոտ 1,5 ամիս փակված Ֆրանիսայի հրապարակը:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ահազանգել էր, թե Ֆրանսիայի հրապարակում անհայտ անձինք ոստիկանների աչքի առաջ մեքենան վարել են վրանների ուղղությամբ, որտեղ մարդիկ կային։
Սակայն ՀՀ ոստիկանությունից Civic.am-ին հայտնեցին, որ այս պահին նյութեր են նախապատրաստվում, քննություն է տարվում․ «Բայց ըստ տարածված տեսանյութի՝ որևէ անձ վրանում չի եղել և չի տուժել»։