Քաղաքականություն

Վանեցյանը դրդեց Քոչարյանին ֆալշստարտի ու ահագին ջլատեց իր քաղաքական ներուժը

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքում գրել է

Էսքան թուրքագետ ունենք մեր երկրում, իրանց մեջ մեկը չկա, որ բացատրի` Թուրքիայի ինչի՞ն էին պետք հակաօդային C-400 համակարգերը: Հարյուրավոր քաղաքական-հասարակական գործիչներ ունենք, որ անդադար ասուլիսներ են տալիս, կոչերով են հանդես գալիս, նույնիսկ դասեր են տալիս բոլորիս, բայց մեկը չկա, որ ասի ինչի՞ համար է ՆԱՏՕ անդամ Թուրքիան գնել ռուսական C-400 համակարգերը: Եվ ինչու՞ է արևմուտքը դա այնքան ծանր տարել, որ պատժամիջոցներ է կիրառել ՆԱՏՕ անդամ Թուրքիայի դեմ…

Ո՞վ պիտի հարձակվի Թուրքիայի վրա, որ նրանք այդ քայլին գնացին: Եթե ռուսներից էին վախում, բնական է ռուսական ՀՕՊ չէին գնի: Իրանի օդուժը դեռևս շատ թույլ է, որ Թուրքիայի տարածքին սպառնա, շատ ավելի վտանգավոր է Իրանի հետևակը, որի դեմ ՀՕՊ-ն անզոր է: Սիրիան, Իրաքը, մենք և վրացիները նույնպես մեղմ ասած սպառնալիքների ցանկում չենք: Միակ երկիրը, որ օդում Թուրքիայի նկատմամբ գերակայություն ունի դա Հունաստանն է:

Հունական օդուժն ունի օրինակ SCALP տեսակի թևավոր հրթիռներ, որոնք կարող են հանգիստ շարքից հանել Բոսֆորի վրայով անցնող կամուրջները: Այդ հրթիռների խոցման գոտին 250-550կմ է (կախված մոդելից): Համարվում է, որ C-400ն էլ 400 կիլոմետրի խոցման գոտի ունի, վաղ ծանուցման ռադարն էլ պիտի 600 կիլոմետրի վրա ֆիքսի կործանիչի թռիչքն ու տեսականորեն վնասազերծի այն:

Ռուսական ՀՕՊ գնելու բանակցությունները սկվել էին դեռ 2016 թվին, ինչն էլ Թուրքիայում պատճառ դարձավ ռազմական հեղաշրջման փորձի: Փորձ, որը տապալվեց Մոսկվայի օգնությամբ, մինչդեռ փորձող թուրք գեներալները հանգրվանեցին հիմնականում Շվեդիայում: Այն նույն Շվեդիայում, որի ՆԱՏՕ-ի անդամակցությունը հիմա արգելափակում է Թուրքիան:

Էսօր հունական մամուլն արդեն պատերազմը անխուսափելի համարող վերնագրերով է հանդես գալիս: Ակնհայտ է, որ հանրության տրամադրությունների «եփման» փուլն է ընթանում: Կուլիսներում զուգահեռաբար առևտուր է գնում և, եթե առևտուրը տապալվեց ու բանը հասավ Բոսֆոր գրավելուն, Թուրքիան անպայման պետք է Զանգեզուրով դուրս գա Ադրբեջան և Ռուսաստան, այլապես պարզապես կխեղդվի մի քանի շաբաթում:

Մոսկվան Քոչարյանին հրահանգել է առնվազն մինչև սեպտեմբեր ամիսը «բռոնի» տակ պահել Երևանի փողոցները, որ հանկարծ ռուս-թուրքական դաշինքին հակադրվող ոչ մի ուժ գլուխ չբարձրացնի: Դատելով սրանից` կարելի է եզրակացնել, որ թուրք-հունական բախման հավանականությունն առավել մեծ կլինի հենց այս շրջանում:

Էս ամենի ֆոնին առանձնահատուկ երեսպաշտությամբ են առանձնանում այն «հայրենասերները», որ իբր թե պայքարում են թուրքացման դեմ, բայց պնդում են, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է… Ու չկա էս երկրում մի շերտ, որ կփորձի սրան հակադրվել: Նենց որ 200 դոլարով երկիրը ծախող հայվանների վրա շատ մի զարմացեք, նենց չի, որ մնացածը նույնը չեն անում:

Կան իհարկե եզակի մարդիկ, որ գլուխը կախ գործ են անում ու փորձում են երկիրը փրկել էս համատարած անբարոյականության ֆոնին: Արդեն բոլորիդ էլ պիտի ակնհայտ լինի, որ Վանեցյանը դրդեց Քոչարյանին ֆալշստարտի ու ահագին ջլատեց իր քաղաքական ներուժը, թեպետ իհարկե ՀԷՑ-ը, Գազպրոմը և մնացած ցանցը, երբ պետք լինի միևնույն մի 30,000 հոգի կհանեն փողոց: Ես իհարկե չեմ հավատում, որ Վանեցյանը դա գիտակցաբար է արել, բայց դա արդեն էական չի: Էականն այն է, որ մարդա մեկն ա գիտակցաբար արել…

Հ.Գ. Քարագլուխը ո՞վ հանձնեց…

Ամենաընթերցվածները

Exit mobile version