Գագիկ Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի զրույցի գաղտնագրված ձայնագրությունը, պարզվում է, մոնտաժված տարբերակն է։ Ձայնագրության ամբողջական տարբերակը հայտնվել է խմբագրության տրամադրության տակ, որն էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․
– Ուրեմն լսի՛, Ռուբո։ Էդ մարդը արդեն որոշում ա կայացրել, ու էդ իմ վզին ա դրած։ Սուսուփուս դիմումդ գրի՝ մի կտոր հալալ հաց ուտենք։
– Հա, բայց խի՞, ի՞նչ եմ արել։
– Դե հըմի էդ մարդու խասյաթը չգիտե՞ս։ Որ ռայոնից արաղ են ուղարկում, մի քիչ թունդ ա ըլնում կամ լավ քաշած չի ըլնում՝ տուտժե որոշում ա կայացնում։ Ես հազիվ համոզեցի, որ զակուսկի անի, թե չէ կարող ա Հրայր Թովմասյանի օրն ընգնեիր։ Հըմի քեզ լավով ասում եմ՝ գնա՛։
– Բայց վրես կոռուպցիայի գործ եք հարուցել։
– Տո լավ, էդ ս․․․ գործ ա։
– Ոնց ա, է՞, ս․․․ գործ, ուրեմն ես իմ արածները չգիտե՞մ։ Նաղդ «առանձնապես խոշոր»-ով ա, ունեցվածքի բռնագրավումով, բանով․․․
– Ռուբո, չես ջոգո՞ւմ՝ ես քեզ ինչ եմ ասում։ Էն մարդը որոշումը կայացրել ա։ Վախտին դու Քոչարյանի հետ ի՞նչ պրինցիպով էիր աշխատում։ Սանասար-Բաղդասար, առածըս կիսենք հավասար։ Ճի՞շտ ա։ Դե հիմա էս մարդն էլ ա ուզում էդ պրինցիպով աշխատի, բայց ո՛չ քո հետ։ Էդ գործերի համար էլ, Ռուբո ջան, ես քեզ գառանտիա եմ, որ կջրվեն։ Էս էն Գագոյի ասած «կառանտյան» չի, է՞, էսի իմ գառանտիան ա, ես Ջհանգիրյան Գագոն եմ, իմ համար մեկն էլ ա հազար, 50-ն էլ ա 487, ես դեմք փրկելու պրոբլեմ չունեմ, իմ դեմքը սկի պլաստիկ օպերացիան չի փրկի։ Նաղդ հիմնադրամների հաշվեհամարները տամ, գործերը ջրվեն։ Լավ, հիմա զապիսը անջատի, մի բաժակ բան խմենք, հետո էլի կմիացնես։
– Ինձ մի լցրա, էլի, ես ռույլի եմ։
– Ո՞նց ես ռույլի, ստեղ ե՛ս եմ ռուլիտ անում։ Ես դաժե պրեզիդենտ եմ ռուլիտ արել։ Չէ, վայ, Արամը պրեզիդենտ չէր, վարչապետ էր։ Ճիշտ ա, իմ ռուլիտ անելով մի քանի ամիս հետո ընգավ փոսը, բայց հիմա սաղ տոշնի ա։ Վիդը տեղը, խադավոն տեղը, ինքն էլ էն մարդու հետ շուտ-շուտ հանդիպում ա․․․
Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։