Սոցցանցեր

Իշխանությունը ու իրան արժանի 17 կուսակցություններից կազմված ընդդիմությունը չունեն քաղաքական կամք ու սթափություն

Արեն Մանուկյանը ֆեյսբուքում գրել է․

Երբ բանակը դուրս ա գալիս պետության դեմ, դա դավաճանություն ա։ Ու բացարձակ կապ չունի էս պարագայում, թե ով ա իշխանություն․ կլինի ձեր ասած կապիտուլյանտը, մերժվածը, թե իդիոտը։ Բանակի ու պետության իրար դեմ լինելը ամենաթուլացնող հանգամանքն ա ցանկացած պետականության համար։ Դրա համար ա նաև, որ սահմանադրությամբ հստակ ամրագրված ա՝ բանակը իրավունք չունի խառնվելու ներքին քաղաքականությանը։Ինչքան էլ համաձայն լինեմ գլխավոր շտաբի հայտարարության բարձրացրած կետերի հետ, միևնույնն ա, ոչ Օնիկը, ոչ մյուսները նման քայլի գնալու ոչ մի իրավունք չունեն։ Շտաբի հրամանատարը ու մնացած գեներալները նման բան կարային իրանց թույլ տալ մենակ հրաժարականի դիմում գրելուց հետո։ Էդ պաշտոնում գտնվող մարդը ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԶԲԱՂՎԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ։Ու երբ քաղաքական գործիչներն էլ հայտարարում են, որ բանակի կողքին են, դա նույն հակապետական գործունեությունն ա՝ դեմ լինելով օրվա իշխանությանը՝ տարանջատել բանակն ու պետությունը։ Բոլորս էլ բանակի կոքին ենք, որը պետք ա լինի պետության անվտանգության երաշխավորը։Լարվածությունը ու քաղաքական կրիզիսը թուլացնելու լավագույն տարբերակը արտահերթ ընտրություններն են։ Իսկ մեր իշխանությունը ու իրան արժանի 17 կուսակցություններից կազմված ընդդիմությունը չունեն էդքան քաղաքական կամք ու սթափություն՝ նման քայլի գնալու համար։ Ոչ մեկ “զադնի” չի դնում։ Իսկ խնդիրը ավելի քան լուրջ ա։ Իրավիճակը էս պահին կարա լուծի Արմեն Սարգսյանը՝ ստորագրելով Օնիկ Գասպարյանի ազատման հրամանը։ Ու կապ չունի նույնիսկ, թե ինքը ում կողմից ա, ում ա ավելի համակրում, կամ համարում ճիշտ։ Եթե չի ստորագրում, քաղաքական կրիզիսը ավելի ա խորանալու՝ հնարավոր բոլոր վատ հետևանքներով։

Ամենաընթերցվածները

Exit mobile version