Ո՞ւմ պատվերն է կատարում Պետրոս Մակեյանը ilur.am – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

Ո՞ւմ պատվերն է կատարում Պետրոս Մակեյանը ilur.am

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «Հրապարակ» թերթում հանդես է եկել մի «հոդվածով», վերնագրված՝ «Հայաստանի դեմ դավադրությունը սկսվել է 1996-ից»։ «Հոդված» բառը չակերտում ենք, քանի որ այս բառն ստեղծված է շատ թե քիչ բանական, փաստարկված տեքստերի համար։ Նման տեքստերի կամ երեւույթի համար, երբ ամեն ինչ մոգոնված, հորինված է, օգտագործում են «հերյուրագիր», «զրպարտագիր» կամ ավելի խիստ բառ, որ դեռ գոյություն չունի։

Ըստ Մակեյանի՝ «Հայաստանի դեմ դավադրության» հեղինակը Լեւոն Տեր-Պետրոսյանն է՝ սկսած 1995-1996 թվականներից, որպես գաղտնի գործակից ունենալով այն ժամանակ՝ Սերժ Սարգսյանին, իսկ նրանից հետո՝ Ն. Փաշինյանին։

Ընդհանրապես, ծայրից ծայր հորինած նման հերյուրանքներին բովանդակային առումով իմաստ չունի անգամ անդրադառնալ։

Բայց արժե մի քանի ՓԱՍՏ արձանագրել՝ քստմնելի այս երեւույթը հասկանալու, դրա տարածումը խոչընդոտելու հույսով, անկախ այն բանից, թե ով կլինի դրա թիրախը։

  1. 2007 թվականի աշնանից, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հերթական նախագահական ընտրությունների մասնակցելու հայտ ներկայացրեց, Պ. Մակեյանն իր կուսակցությամբ առաջիններից մեկն էր այն երկու տասնյակից ավելի քաղաքական ուժերի մեջ, որ նրա կողքին կանգնեց, դարձավ ամենաակտիվ պաշտպանը (եւ դա՝ 4-5 տարի)։
  2. Հաջորդ՝ նախընտրական ամիսներին Մակեյանի ակտիվությունը միայն բազմապատկվեց, 2008 թ. փետրվարի 19-ի ընտրությունների ժամանակ, բնականաբար, նա նաեւ Տեր-Պետրոսյանի վստահված անձն էր։
  3. Ետընտրական օրերին Մակեյանը Ազատության հրապարակում շուրջօրյա բողոքի հանրահավաքների ու ցույցերի կազմակերպիչներից էր ու դարձյալ առաջին շարքերում։ Իշխանությունը, մինչեւ իր գործած Մարտիմեկյան ոճիրը, տարբեր առիթներով ձերբակալեց Շարժման մի քանի առանցքային ու իր համար վտանգավոր համարած գործիչների։ Գուցե հենց իր գերակտիվության համար է, որ դեռ փետրվարի 25-ին ձերբակալվեց նաեւ Պ. Մակեյանը։
  4. Նա դարձավ Շարժման հարյուրից ավելի քաղբանտարկյալներից  մեկը եւ մոտ մեկուկես տարի անցկացրեց անազատության մեջ։
  5. Մակեյանը ի սկզբանե Համաժողովրդական շարժման քաղաքական կառույց «Հայ ազգային կոնգրեսի» անդամ էր (տե՛ս նրա կենսագրությունը «Վիքիպեդիայում)։ Բանտից ազատվելուց հետո անձամբ ինքն էր Կոնգրեսի ղեկավար մարմնում՝ «Կենտրոնական գրասենյակում» ներկայացնում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը։ 2012 թ. պատգամավորության թեկնածու էր Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրեսի» ցուցակով։

Հիմա ավելի քան բնական հարց.

Իմանալով, որ «Հայաստանի դեմ դավադրությունը սկսվել է 1996-ից», այդ «դավադրության» կազմակերպիչ, իսկ հետագա տարիներին ու մինչեւ այսօր (ըստ Մակեյանի) դրա ուղղորդող ու ոգեշնչող համարելով Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչպե՞ս է ինքը, առնվազն 4-5 տարի, այդքան ինքնամոռաց ու նվիրված պաշտպանել նրան։

Եւս երեք այլ ՓԱՍՏ-արձանագրում.

  1. Երբ 1999 թ. փակվեց Փաշինյանի հրապարակած «Օրագիր» թերթը, Պ. Մակեյանը իր պատրաստի՝ պետռեգիստրում գրանցված, բայց այդ պահին չհրապարակվող «Հայկական ժամանակը» նրան նվիրեց։
  2.  «2010 թ. հունվար ամսին ԱԺ լրացուցիչ ընտրություններին Մակեյանը Նիկոլ Փաշինյանի վստահված անձն է եղել, որպես այդպիսին հարձակման է ենթարկվել շուրջ երեք տասնյակ իշխանական վարձկանների կողմից, բայց քրեական գործ է հարուցվել Մակեյանի և իր կուսակիցների վրա»։
  3. «2018 թ. Մակեյանը համակարգելով «Հանուն Հայաստան պետության ճակատը», համագործակցելով Նիկոլ Փաշինյանի հետ, ակտիվ մասնակցություն և լուրջ դերակատարում ունեցավ հեղափոխության հաղթանակի գործում»։

(Վերջին երկու տեղեկությունները քաղում ենք նրա պաշտոնական կենսագրությունից)

Այսինքն՝ Պ. Մակեյանը ավելի քան 20 տարի ծանրակշիռ օժանդակություն է ցուցաբերել Ն. Փաշինյանին, ուստիեւ վերջինս նույնքան ծանրակշիռ պարտք ուներ նրա նկատմամբ։ Եւ, այդուամենայնիվ, Փաշինյանի իշխանության մեջ նա որեւէ պաշտոն չստացավ։ Շատ ավելի պակաս դերակատարում ունեցողներ, անգամ որեւէ դերակատարում չունեցողներ՝ ստացան, ինքը՝ չստացավ։

Սրա բացատրությունը թողնենք հոգեբաններին, հիշենք միայն, որ հազվադեպորեն էկզոտիկ այս որակը, որպես առաջնային հատկանիշ, ցայտուն արտահայտված էր մեկ էլ Ռ. Քոչարյանի «մարդկային» կերպարում. վրեժխնդիր լինել ոչ միայն «մանկապարտեզից սկսած» իրեն «նեղացնողներից», այլ նաեւ հատկապես նրանցից, ովքեր իրեն երբեւէ լավություն էին արել, եւ ինքը նրանց պարտք էր մնացել։ Նման նույնություն կարող է գրանցվել, թերեւս, միայն գենային մակարդակում։

Ավելացնենք, որ Մակեյանը, կրկնելով հայտնի մարդկանց, Փաշինյանին համարում է Լեւոն Տեր-Պետրոսյանի «հոգեզավակը»։ Փաշինյանի «կենդանի շփումները» Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ սկսվել են 2007 թ. սեպտեմբերի վերջից։ 2008-ի մարտի 2-ից նա ընդհատակում էր, ապա բանտարկված մինչեւ 2011 թ. մայիսի վերջը։ Նույն՝ 2011 թ. նոյեմբերի 25-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի «քաղաքագիտական վերլուծությունից» (ԲՀԿ-ի հետ համագործակցության ծրագրից) հետո Փաշինյանը չընդունեց այն եւ «կենդանի շփումները», ըստ էության, դադարեցին (թեեւ նա մնաց Կոնգրեսում եւ 2012 թ. մայիսին նրա ցուցակով պատգամավոր դարձավ)։ Այսինքն՝ ամիսներով իրար գումարած՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ նրա կապը մեկ տարուց ավելին չէ։ Մինչդեռ Պ. Մակեյանը նրան ակտիվ օժանդակել է ավելի քան 20 տարի։ Հիմա ո՞ւմ հոգեզավակն է Փաշինյանը։

Իսկ այժմ հարց՝ հենված վերը թվարկված երեք ու հատկապես հետեւյալ 4-րդ փաստի վրա.

Մակեյանի «բացահայտած»՝ Հայաստանի դեմ դավադրության մեջ երեք հոգի են՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը եւ Ն. Փաշինյանը։ Ռ. Քոչարյանը (ում դեմ ժամանակին հատկապես պայքարել է Մակեյանը) «այս գործում» չկա»…

Ինչո՞ւ…

Այս «ինչու»–ի եւ մեր հոդվածի վերնագրում (Ո՞ւմ պատվերն է կատարում Պետրոս Մակեյանը) դրված հարցականի պատասխանները տրամաբանության հարթության վրա նույնանում են, թելադրում նույն եզրահանգումը։ Իսկ տրամաբանական եզրահանգումը, երբ դրա հիմքում միմիայն արձանագրված փաստեր են դրված, նույնպիսի փաստի ուժ է ստանում։

Այն, ինչ մոգոնել-հերյուրել է Պ. Մակեյանը, այդպես գրում են միայն պատվերի դեպքում։ Այսպես վարվում են՝ թքած ունենալով սեփական անցյալի, սեփական կենսագրության, սեփական անձի, մարդկային, էլ չասած՝ քաղաքական արժանապատվության վրա։

Այդպես քաղաքական ինքնասպանություն են գործում։

Եւ հանուն ինչի՞…

Հ.Գ. Խառը զգացումներով գրեցի. Մակեյանը հերթական զոհն է քաղաքական դաշտի ու քաղաքական երեւույթի շարունակվող այլասերման ու այլանդակման։

Հ.Գ. 2. Հոդվածը ավարտելուց հետո տեսա Պ. Մակեյանի երկրորդ հոդվածը նույն «Հրապարակում» ու համոզվեցի, որ իմ եզրահանգումը պատվիրատուի մասով ոչ թե ճիշտ, այլ ճշգրիտ է։

Աշոտ Սարգսյան

ilur.am

Քաղաքականություն

Երևանում տրանսպորտի սակագինը կփոխվի. հասնելով մինչեւ 500 դրամ

Երևանի ավագանու փետրվարի 13-ի հերթական նիստում ընդգրկված է 10 հարց,որոնցից թերևս հանրային ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում է 7-րդ հարցը: Խոսքը  «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու» հարցին է վերաբերում։

NEWS.am-ը նախագծից տեղեկանում է, որ Երևանում առաջիկայում ներդրվելու է միասնական տոմսային համակարգ: Ընդ որում, գործելու են երթուղիների սպասարկման տարբեր փոխադրավարձեր:

1) «30 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 183․3 դրամ

2) «30 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա

ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 180 դրամ

3) «90 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 138.8 դրամ

4) «90 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 133.3 դրամ

5) «365 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ

6) «365 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 106 դրամ

7) «1 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 112.5 դրամ

8) «1 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ

9) «7 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 166.6 դրամ

10) «7 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 160 դրամ

«70 րոպե» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 100 դրամ

12) «70 րոպե» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 93.3 դրամ

13) «Բազմակի օգտագործման» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 260 դրամ

14) «Բազմակի օգտագործման» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 250 դրամ

««Զվարթնոց» օդանավակայան» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 500 դրամ

16) ««Զվարթնոց» օդանավակայան» բանկային անհպում քարտ NFC (Visa, Master card) տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման և նույն պահին մարման պայմանով՝ 500 դրամ

17) «Զվարթնոց» օդանավակայան» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 480 դրամ:

Հավելենք, որ նախագծի ընդունման պարագայում, որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:

Continue Reading

Քաղաքականություն

Ալավերդիի գողականներ ծեծել են ՔՊ-ական Արեն Մկրտչյանին․ Հրապարակ

«Հրապարակ»-ի բացառիկ տեղեկություններով՝ Ալավերդիի «գողականները» ծեծել են ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին: Ըստ մեր աղբյուրի՝ վեճը եղել է քաղաքական հողի վրա: Բանն այն է, որ Ալավերդիում իշխանությունը բարեհաջող «զավթելուց» հետո, ըստ պայմանավորվածության, Ալավերդու քաղաքապետի երրորդ տեղակալ էր նշանակվելու քաղաքի կիսագողական շրջանակներին հարող հայտնի «Սանահինցի Արմենչոն»: Խոստումը չի կատարվել: 

Արեն Մկրտչյանի մասնացությամբ «սխոդկի» ժամանակ քաղաքի «գողական ապերները» ՔՊ-ական շրջանակներին պատին են դեմ տվել, բանը հասել է ծեծկռտուքի: Դեպքից ժամեր հետո Ալավերդիում կրակել են Արեն Մկրտչանին ծեծի ենթարկած տղերքից մեկի մեքենայի վրա:  Մեր տեղեկություններով՝ մարզի ոստիկանությունը կրակոցի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ է ստացել ու գնացել տաք հետքերով: 

ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվականից ասացին՝ այս պահին տեղեկություն չեն կարող տալ:

Continue Reading

Քաղաքականություն

«Ամոթ և պարսավանք Առաջին ալիքին»․ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի արձագանքը․

«Ողորմելի եք և մեղկ դուք բոլորդ՝ Հանրային հեռուստաընկերության ղեկավարներ և պատասխանատու անձեր:

Ողորմելի են և մեղկ նաև ձեզ շարժող ձեր վերադասները, որ, ահա, հերթական անգամ նկրտում եք ոտնձգություն կատարել Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ: Հավատավոր հայ ժողովրդին զրկում եք իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգևոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը:

Դուք ավեր եք գործում Քրիստոնյա Հայաստանի կյանքում, Հայոց ազգային պետության անդաստանում խորտակում եք այն հոգեշահ և ազգաշեն ավանդույթը, որ տակավին կյանքի կոչվեց Հայաստանի անկախության հռչակագրի ուժով և ոգով և ներգործությամբ՝ Մեկ Ազգ, Մեկ Հայրենիք, Մեկ Եկեղեցի:

Քանի դեռ կմնաք այսպես ողորմելի և նենգ՝ զրկվում եք որևէ աջակցությունից, հարցազրույցից. ձեզ համար փակ են դռները Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի:

Ամոթ և պարսավանք Առաջին ալիք-ին, որ գոյություն ունեք նաև Ազգային Եկեղեցուց ստացված հարկերով:

Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

Թանգարանների և Արխիվի տնօրեն»:

Continue Reading
Սոցցանցեր1 month ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր5 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր8 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր8 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր8 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր8 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր8 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր8 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր8 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր8 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները