«Հայբիզնեսբանկ»-ը տուգանվել է. «Ժողովուրդ» – YerevanPress
Connect with us

Տնտեսություն

«Հայբիզնեսբանկ»-ը տուգանվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Հայբիզնեսբանկ»-ը տուգանվել է։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այս տարի «Հայբիզնեսբանկ» -ի եւ «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցել։

Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ «Բնակարան երիտասարդներին» վերաֆինասնավորում իրականացնող վարկային կազմակերպության կողմից «Հայբիզնեսբանկ»-ի կանոնադրական կապիտալի 25 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման միջոցով 2022 թվականի հունվարի 24-ի համակենտրոնացումը օրենքով սահմանված կարգով չհայտարարագրելը Հանձնաժողովը որակել է որպես չհայտարարագրված համակենտրոնացում։ Եւ օրենքի խախտման համար «Հայբիզնեսբանկ»-ի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 2 մլն 125 հազար դրամի չափով։

Տուգանվել է նաեւ «Բնակարան երիտասարդներին» վերաֆինասնավորում իրականացնող վարկային կազմակերպությունը 2 մլն 125 հազար դրամով։ Բացի այս, «Հայբիզնեսբանկ»-ի մյուս բաժնետեր «Էմ ԷՖ ԷՄ» ընկերությունը եւս տուգանվել է 2 մլն 125 հազար դրամով։ Ի դեպ, տեղեկացնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին բանկի միակ բաժնետեր է դարձել «էմ էֆ էմ գլոբալ ինվեստ» ընկերությունը, որը գրանցված է Շվեյցարիայում՝ Ցյուրիխում։ Այս տարվա հունվարին բանկում բաժնետերերի նոր փոփոխութուն է տեղի ունեցել, ու «Էմ էֆ էմ գլոբալ ինվեստ»-ի բաժնետոմսերի 25 տոկոսն անցել է «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությանը։

Այսինքն՝ «Հայբիզնեսբանկ»-ի բաժնետեր է դարձել ՀՀ կենտրոնական բանկը, որովհետեւ «Բնակարան երիտասարդներին» վարկային կազմակերպության հիմնադիրն ու բաժնետերը ԿԲ-ն է։ Ի դեպ, հենց այս գործարքներից հետո նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դարձել է բանկի տնօրենների խորհրդի անդամ։ Իսկ «Հայբիզնեսբանկ»-ի նախկին բաժնետերը Վիտալի Գրիգորյանցն է՝ Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերը։ Ասել է թե՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանել է Կենտրոնական բանկի հիմնադրած ընկերությանը։

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Տնտեսություն

Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Mobile հավելվածի թարմացումը (Տեսանյութ)

Continue Reading

Տնտեսություն

Ցրտահարության վտանգից առաջ աթար էլ չեն տվել գյուղացուն. «Խոսալ պետք չի, գործ թող անեն» (Տեսանյութ)

Continue Reading

Տնտեսություն

Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր1 week ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Հսկայական փոսեր՝ Վրացյան փողոցում․ մեքենաներն անցնելիս ջարդ ու փշուր են լինում (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները