Սոցցանցեր

Գնդակահարության տեսարան բեմադրողներ և դրա վրա ծափահարողներ եք, դուք դահիճ եք պարոնայք` պալատական դահիճ

Մանուկ Նիգոյանը ֆեյսբուքում գրել է.

Զավեշտ է, երբ իր սեռի դիմաց «Արու» գրելու համար նորանշանակ քաղաքապետին ծաղրուծանակի են ենթարկում մարդիկ, ովքեր խոնարհ ծառաներն են այնպիսի ռեժիմի, որի ածականավոր պատգամավորների ճնշող մեծամասնությունը երկու հոդաբաշխ նախադասություն արտաբերելու ունակ չէր, որի ռազմական ու քաղաքական հենասյուներից մեկի սիրելի վեպը` Ավարայրի ճակատամարտն էր, վարչապետերից մեկի համար գիրք կարդալը բնավ խելքի նշան չէր: Ծաղրուծանակի են ենթարկում բենզալցակայանում աշխատելու համար, մինչդեռ իրենց իշխանության ժամանակ երկրի բարձրագույն պաշտոններ էին զբաղեցնում բենզավոզի նախկին վարորդը, երկաթի գործարանի խառատը, մանր խուլիգանը, ջեբկիրը և այլն:Դադարեցրեք երկակի ստանդարտներով կեղծ բարեպաշտի Ձեր դերը պարոնայք, դուք Հանրապետության Ազգային Ժողովի դիմաց գնդակահարության տեսարան բեմադրողներ և դրա վրա ծափահարողներ եք, դուք դահիճ եք պարոնայք` պալատական դահիճ:

Ամենաընթերցվածները

Exit mobile version