ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Հայկ Մամիջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Հայրենակիցներ ջան, մեզ անդադար տեղեկություններ են հասնում, որ դավաճանը մարզպետարանների և վարչական շրջանների ղեկավարների միջոցով մարդկանց ստիպում է գալ իր հանրահավաքին: Ասում են, որ ներկա-բացակա են անելու:
Ժողովուրդ ջան, անպայման օգտվեք իրենց տրամադրած ավտոբուսներից ու գազելներից, շնորհակալություն հայտնեք դավաճանի մանկլավիկներին (չնայած դրանց չի հասնում) ու եկեք արժանապատիվ հայրենասերների հավաքին` 18.00, Բաղրամյան պողոտա»:
«ՉԻ». Գրեթե ազդվեցինք: Խեղճ ընդդիմություն, միջոցներ չունի, որ իր համախոհներին Բաղրամյան պողոտա հասցնի, ստիպված փորձում է օգտվել իշխանության ռեսուրսներից:
Սերժ Սարգսյանի սանիկը գոնե հասկանո՞ւմ է, թե որքան ողորմելի են այս կարգի կոչերը: Ընդդիմության մի քանի լիդերներ ավելի շատ փող ունեն, քան Հայաստանի բյուջեն է, բայց ուզում են օգտվել իշխանության ավտոբուսներից: Սա էություն է, որ որևէ պարագայում հնարավոր չէ փոխել: Օրինակ` Մամիջանյանի շեֆի եղբայրը դոլարային միլիոնատեր էր, բայց նախընտրում էր սեփական թիկնազորին վճարել պետության հաշվին: Խոսքը Սաշիկ Սարգսյանի մասին է: Քննությամբ ապացուցվել է, որ ռազմական ոստիկանության աշխատակիցները վարորդություն են արել Սարգսյանի ընտանիքի համար:
Տասնյակ թանկարժեք վրաններ տեղադրելու գումար ունեք, տասնյակ լրատվամիջոցներ պահելու, համերգներ կազմակերպելու փող ունեք, մի քանի ավտոբուսի փողն ի՞նչ է, որ չունեք: Թող իշխանության ավտոբուսները դատարկ գան, խայտառակ լինեն: Իհարկե, եթե սովորության համաձայն չեք խաբում:
Ավտոբուսներից մեկի համար էլ կարող եք ընդհանրապես չվճարել՝ Սաշիկ Սարգսյանը թող անձամբ վարի իր «Պազը»:
Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։