Տնտեսություն

Շռնդալից նախագիծ է․ Վահան Քերոբյանը՝ Հիսուս Քրիտսոսի արձանի կառուցման մասին

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը զբոսաշրջային մեծ նախագիծ է։

«Իրոք, շռնդալից և մեծ մասշտաբի, գուցե ամենամեծ մասշտաբի զբոսաշրջային նախագիծն է Հայաստանում, և մենք, ինչպես այլ ներդրումների պարագայում, այս դեպքում էլ պատրաստ ենք հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի նախագիծը որքան հնարավոր է՝ արագ և առանց խոչընդոտների իրականություն դառնա»,- ասել է Քերոբյանը լրագրողների հետ զրույցում։

Նա հավելել է՝ այսօր եկել են Հատիս լեռան մոտ, որպեսզի հասկանան Կառավարության անելիքները։

«Բնականաբար, այսօր պարզ չեն լինի բոլոր անելիքները, բայց կստորագրենք հուշագիր, որով Կառավարությունը իր օժանդակությունը կհայտնի այս նախագծին։ Հետո էլ բոլոր խնդիրները հընթացս լուծելու համար կստեղծենք աշխատանքային խումբ, որը նախագծի օժանդակությունը ամեն կերպ կապահովի»,– ասել է Վահան Քերոբյանը։

Ամենաընթերցվածները

Exit mobile version