Քաղաքականություն

Ի՞նչ էիր ծխել Օսիպյանին ոստիկանապետ նշանակելիս 4rd.am

«Ուրեմն, ոստիկանությունը պարտավոր է ապահովել խաղաղ ցույցերն ու հավաքները, քանի որ դա «Հավաքների ազատության մասին» օրենքով է ամրագրված: Ես չեմ ասում, որ երբևիցե ես սխալ չեմ արել, բայց միշտ առաջնորդվել եմ օրենքներով, աշխատել եմ այնպիսի որոշումներ չկայացնեմ և այնպիսի հրահանգներ չտամ, որ լուրջ հետևանքներ տեղի չունենան։ Ինքս դեմ եմ բռնությանը: Ես ոստիկանությանը հորդորում եմ մեկ վայրկյան շուտ կանգնել ՀՀ զինված ուժերի կողքին»:

 Սա հատված էր Վալերիյ Օսիպյանի՝ «Հրապարակ» թերթին տված հարցազրույցից:

«ՉԻ». Գիտե՞ք՝ խնդիրն ինչն է. Օսիպյանն այսօր չդարձավ այսպիսին, այսօր չսկսեց այսպիսի զարմանահրաշ մտքեր հայտնել: Խնդիրն այն է, թե ինչ որակի ու քանակի խթանիչներ պետք է օգտագործած լինեիր, որ նման ինտելեկտի տեր անձնավորությանը նշանակեիր հեղափոխության միջոցով իշխանության եկած գլխավոր ոստիկանապետ:

Շանսեր տալու մասին Նիկոլ Փաշինյանի հեքիաթները բացարձակապես չեն վերաբերում Օսիպյանին: Շանս կարելի էր տալ նախկին համակարգից որևէ մեկին, եթե նա ինտելեկտ ունենար: Օսիպյանի դեպքում խոշորացույցն ու КТ-ն էլ չեն փրկի: Ասում է՝ ես երբեք հրահանգներ չեմ տվել, որպեսզի հետևանքներ տեղի չունենան: Ինչպե՞ս բացատրես հեղափոխության քմահաճույքով գեներալ դարձած Օսիպյանին, որ ոստիկանապետը հենց նրա համար է, որ երբեմն հրահանգներ տա, որոնք հետևանքներ կառաջացնեն: Իսկ եթե խուսափի պատասխանատվություն վերցնելուց, ապա դա կարող է ավելի վատ հետևանքներ ունենալ:

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version