Քաղաքականություն

Սրանք փորձելու են երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ. Վանո 1999թ.

«…Սրանք այնպիսի անպատկառությամբ են օժտված, որ <<…>>  փորձելու են մնալ իշխանության գլխին, և քանի որ ոչ ոք դա չի հանդուրժելու, երկիրը ներքաշելու են այս անգամ քաղաքացիական պատերազմի մեջ…

…Ամրապնդվել ըստ ամենայնի և միջոցների մեջ խտրություն չդնելով։ Բացարձակ անպատկառությամբ։ Զուրկ ոչ միայն հասարակական, ոչ միայն բարոյական պարտավորությունից, այլև առանց տարրական ամոթի զգացման։ Որովհետև ամոթի ինչ զգացում պիտի ունենա մարդը, որ իր ապրած տեղում ոչ հարևան ունի, ոչ տոհմ, ոչ շրջապատ ու փողոց, ում առաջ ամաչի…

Այսպես գործելով, այսպես պառակտելով Հայաստանը քաղաքականապես, տնտեսապես, բարոյապես, ժողովրդին խոշտանգելով սոցիալապես, այսպես սեպ խրելով հայության երկու հատվածների միջև, այսպես՝ քաղաքականությունը փոխարինելով տուրիստական ընդունելություններով, իսկ ազգային երկխոսությունը՝ աճյունների վերահուղարկավորումներով, այսպես չեն գնում ոչ դեպի խաղաղություն, ոչ դեպի պատերազմ։ Այդպես գնում են դեպի ոչինչ» 

Վանո Սիրադեղյան

1999 թվական

Ամենաընթերցվածները

Exit mobile version