Հասարակություն

Ջերմաստիճանը կբարձրանա և Երևանում կհասնի մինչև +42 աստիճանի

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ը հայտնում է, որ հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված՝ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 13-17-ին՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։

Երևան քաղաքում հուլիսի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում հուլիսի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վրկ:

Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն հուլիսի 14-16-ին կբարձրանա 2-4 աստիճանով։

Արցախում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +33…+39 աստիճանի։

Ամենաընթերցվածները

Exit mobile version