Օմիկրոնի նոր շտամերի պատճառով կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում աճում է (Տեսանյութ) – YerevanPress
Connect with us

Առողջություն

Օմիկրոնի նոր շտամերի պատճառով կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում աճում է (Տեսանյութ)

Օմիկրոն BA.4 և BA.5 … Կորոնավիրուսի նոր շտամերի անվանումներն են, որ վերջին շաբաթներին հայտնվել են աշխարհի տարբեր մայրցամաքներում ապրող մարդկանց շուրթերին: Հունիս ամսվա վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աշխարհում աճել է 18%-ով. գրանցվել է ավելի քան 4 միլիոն նոր դեպք։ ԱՀԿ տվյալների համաձայն՝ COVID-19-ի նոր դեպքերի ամենամեծ շաբաթական աճը գրանցվել է Մերձավոր Արևելքում, որտեղ վարակակիրների թիվն աճել է 47%-ով, Եվրոպայում և Հարավարևելյան Ասիայում՝ մոտ 32%-ով, իսկ Ամերիկայում՝ մոտ 14%-ով։

Թեդրոս Գեբրիեսուս (ԱՀԿ տնօրեն) — Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերն ավելանում են: Եվրոպայում և Ամերիկայում կորոնավիրուսի նոր BA.4 և BA.5 շտամերը բռնկման ալիքի պատճառ են դարձել: Հնդկաստանում էլ հայտնաբերվել է նոր ենթաշարք, որն ԱՀԿ-ի ուշադրության կենտրոնում է:

Աշխարհի տարբեր համալսարանների գիտնականներ կարճ ժամանակում հասցրել են առանձնացնել նոր շտամի ամենաարտահայտիչ ախտանիշներից մեկը՝ առատ քրտնարտադրություն: Մասնագետները նաև փաստում են, որ շտամը չափազանց արագ է փոխանցվում: Մեծ Բրիտանիայում, օրինակ, COVID-19 դեպքերն աճել են 20 տոկոսով, նախորդ շաբաթ 2,7 միլիոն դեպք է գրանցվել. դա նշանակում է, որ 25 մարդուց 1-ը վարակակիր է եղել։

Մարկո Կավալերի (Դեղերի եվրոպական գործակալության պատվաստումների ռազմավարության ղեկավար) — Վարակի արագ տարածումը պայմանավորված է Omicron BA.4 և BA.5 տարբերակներով. դրանք շատ արագ են տարածվում: Հաշվի առնելով այս օրերի պատկերը՝ կանխատեսվում է, որ նոր շտամերը եվրոպական երկրներում գերիշխող կդառնան մինչև հուլիսի վերջ:

Այս ֆոնին Եվրահանձնաժողովը Եվրամիության բոլոր երկրներին կոչ Է արել սկսել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի երկրորդ խթանիչ դեղաչափի ներարկումը 60-ից բարձր անձանց: ԵՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան դե Քեերսմաքերը մանրամասնել է, որ երկրորդ խթանիչ դեղաչափը առաջարկվում Է ներարկել ոչ վաղ, քան առաջինից հետո չորս ամիս անց: Իր հերթին Եվրոպայի Հիվանդությունների կախարգելման և վերահսկողության կենտրոնի տնօրենը հայտնել Է, որ այս օրերին նկատվում է նաև հոսպիտալացումների թվի ավելացում: Առողջապահական կառույցներն ու ոլորտի առաջատար մասնագետները կոչ են անում պաշտպանվել կորնավիրուսի նոր շտամով վարակվելուց՝ պատվաստումների օգնությամբ:

Աշխարհում կորոնավիրուսի մահացության ցուցանիշով առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ-ը, որտեղ 7 օրում մահացել է ավելի քան 1600 մարդ։ Հաջորդը Բրազիլիան է, ապա՝ Գերմանիան:

Հայաստանի հարևան երկրներում նույնպես կորոնաթվերը շարունակում են աճել:

Վրաստանում վերջին նախորդ 2 շաբաթվա համեմատ՝ կորոնադեպքերը երկուսուկես անգամ ավելացել են: Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարը խորհուրդ է տվել փակ տարածքներում դիմակ կրել։ Ամիրան Գամղրելիձեի խոսքով՝ Վրաստանում վարակվածների 7-8 տոկոսը հոսպիտալացվել է, և եթե առաջիկայում դեպքերը շատանան, հիվանդանոցների վրա ճնշումը նույնպես կավելանա։ Նա քաղաքացիներին կոչ է անում պատվաստվել:

Իրանի առողջապահության նախարարության տվյալով՝ երեկ Իրանում գրանցված կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը ապրիլի 27-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 1000-ը։ Այս ֆոնին երկրում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների չորրորդ փուլը։ Իրանում այժմ 14 քաղաք «նարնջագույն» և 4 քաղաք՝ «կարմիր» գոտում է։ Ավելի վաղ Իրանը խստացրել էր սահմանափակումները տարբեր ճանապարհներով երկիր մուտք գործողների համար:

Նախորդ ամիսների համեմատ՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը գրեթե հինգ անգամ աճել է Թուրքիայում: Թուրքիայի առողջապահության նախարարը կոչ է արել 50 տարեկանից բարձր և խոցելի խմբի քաղաքացիներին ստանալ պատվաստման նոր դեղաչափ, եթե նախորդից անցել է 6 ամիս:

Ադրբեջանում նույնպես կորոնաիրավիճակը շարունակում է վատթարանալ: Բաքուն դեռևս չի չեղարկել 2020 թվականի ապրիլին հարևան երկրների հետ ցամաքային սահմանների փակման մասին որոշումը: Ավելին՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իշխանությունները որոշել են փակել նաև Նախիջևան-Թուրքիա սահմանային անցակետը, որը վերջին երկու տարում արտաքին աշխարհի հետ Նախիջևանը կապող միակ բաց ցամաքային ճանապարհն էր:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ այս պահին աշխարհում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը մնում է հարաբերականորեն կայուն, իսկ անցանկալի իրավիճակներից խուսափելու համար՝ անհրաժեշտ է պատվաստվել:

Մանրամասն տեսանյութում

Առողջություն

Ինչո՞ւ պետական պատվերը չի հերիքում․ Մասնավոր բիզնեսում ներդրած գումարների «ապահովագրում» պետական պատվերի գումարներով yerkir.am

Yerkir.am-ը գրում է․

««Առողջության իրավունք» ԻՀԿ-ը վերջին ժամանակները բազմաթիվ բողոքներ է ստացել ինչպես առանձին քաղաքացիներից, այնպես էլ պետական պատվեր իրականացնող բժշկական հիմնարկներից», – հայտնում է «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Անուշ Պողոսյանը։

«Քաղաքացիները բողոքում են՝ «ուր գնում ենք պետական պատվերը վերջացել է», իսկ կազմակերպությունները՝ «ՊԱԳ-ը պետական պատվերի դեպքերը չի ընդունում, պայմանագրային գումարները կրճատում է և ստիպված պետական պատվերի շահառուները բուժօգնություն են ստանում իրենց գրպանից վճարելով»: Առողջապահությանը հատկացրած գումարների անընդհատական աճի ֆոնին նման անմխիթար վիճակը տարօրինակ է: Մենք սկսեցնք ուսումնասիրել և պարզվեց…..

ՊԱԳ-ը (պետական առողջապահական գործակալությունը) Առողջապահության նախարարության ստորաբաժանում է, որը իրականացնում է բժշկական կազմակերպություններից պետական պատվերով հաշվետվությունների ընդունումը, պայմանագրային գումարների բախշումը և վերաբախշումը, սկսել է կիրառել նորամուծություն պետական պատվերով դեպքերի փորձաքննության մեջ: Պայմանագրային սկզբունքով, համատեղությամբ ՊԱԳ-ում ընդունվել են աշխատանքի բժիշկներ, ովքեր «փորձաքննում» են պետական պատվերով ներկայացրած (երբեմն նաև հենց իրենց կողմից բուժած հիվանդների դեպքերը) հիմնականում բարձր արժեքով դեպքերը՝ սրիտի, անոթների ստենտավորում, գինեկոլոգիական, ուրոլոգիական, տրավմատոլոգիական վիրահատություններ և այլ: Ստացվում է, որ ՊԱԳ-ի փորձագիտական բաժնի բժիշկ փորձագետները երկրորդ պլան են մղվել, իսկ այս անհասկանալի սկզբունքով ընտրված բժիշկները պետական պատվերի դեպքեր են մերժում և/կամ հաստատում, այսինքն իրականացնում են պետական ֆինանսավորման կառավարում:

Ո՞վքեր են այս բժիշկները,սկսեցինք ուսումնասիրել և… պարզվեց, որ նրանք բուժող բժիշկներ են տարբեր կլինիկանեում և հաստ ու բարակ թելերով կապված են ՊԱԳ-ի պետ՝ Ահարոն Բարսեղյանի հետ: Այսպես՝ պայմանագրային փորձագետներից Կ…ն Գ…ն աշխատում է Ուիգմոր կլինիկայում որպես ընդհանուր վիրաբույժ և փորձաքննում է վիրաբուժական դեպքերը, Ն…ա Վ…ն՝ փորձաքննում է գինեկոլոգիական դեպքերը և համատեղությամբ «Հայաստանի բժիշկների միություն» ՀԿ-ի ակտիվ անդամ է, որտեղ Ահարոն Բարսեղյանը հիմնադիրներից է, Ա..ի Մ…ն՝ մանկաբույժ ՈՒիգմոր կլինիկայում, Դ..թ Ս…ն մանկական վնասվածքաբան նույնպես Ուիգմոր կլինիկայում, Ա..ի Ռ…ն՝ սրտաբան Ուիգմոր կլինիկայում և այլն: Ավելի համապարփակ տեղեկատվությունը սույն փորձագետների և նրանց կատարած աշխատանքի վերաբերյալ ստորև: Ի դեպ, այս փորձագետների բարձր աշխատավարձը ապահովում է Գլոբալ հիմնադրամը:

Անդադար Ուիգմոր կլինիկի բժիշկերին «հայտնաբերելով» նորամուծված փորձագետների ցանկում, մտաբերեցինք, որ այս տարի բացված «Ոիրգմոր Գրուփ» ՓԲԸ-ին անհասկանալի ձևով տարեսկզբին տրվել է 600 մլն. դրամ ֆինանսավորում, ապա ևս շուրջ 70 մլն դրամ գումարը ավելացրել են: Նշեմ, որ նման ֆինանսական հատկացումը աննախադեպ է,(մինչ այդ առաջին անգամ պետական պատվեր կատարողներին հատկացվել է ոչ ավել քան 25 մլն. դրամ ): Փաստորեն ստեղծվել է հիանալի բիզնես միջավայր Ուիգմորի համար՝ մասնավոր բիզնեսում ներդրած գումարների «ապահովագրում» պետական պատվերի գումարներով՝ առանց պետության նկատմամաբ որևէ սոցիալական կամ այլ պարտավորությունների:Հիշեցնեմ, որ Ահարոն Բարսեղյանն Ուիգմորի ֆինանսկան պատասխանատուն է եղել մինչև ՊԱԳ-ի պետ նշանակվելը և հիմա էլ «սերը» դեպի այդ կազմակերպություն չի մարել: Սա դեռ ամենը չի, պարզվում է որ «սերը» պատահական և անհիմն չէ, այսպես «Էյչ էֆ Էմ» ՍՊԸ-ն, որի տնօրենը ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի հանդիսանում է Ահարոն Բարսեղյանը, իսկ ՍՊԸ-ի հիմնադիրներն են՝ Արսեն Դավթյան, ով պետական պատվերի ոլորտում կաշառակերության համար գտնվում է քրեակատարողական հիմնարկում (գործ ԵԴ/0858/01/19), Զավեն Քոլոյան,ով Ուիգմորների տնօրենն է և Ահարոն Բարսեղյանը՝ ՊԱԳ-ի պետը «Էյչ էֆ Էմ» ՍՊԸ-ն 2020 թվականից ֆինանսական խորհրդատվութուն է մատուցում Ուիգմոր Քլինիկին և Ուիգմոր Գրուփին և ըստ օդում կախված լուրերի շուրջ 200.000 դոլլար այդ կազմակերպությունների կողմից փոխանցվել է «Էյչ էֆ Էմ» ՍՊԸ-ին, ավելին՝ 2022 թվականի հունիսից, երբ Ահարոն Բարսեղյանը նշանակվել է ՊԱԳ-ի պետ, Ուիգմորները նրա ղեկավարած ՍՊԸ-ին փոխանցել է շուրջ 100.000 դոլլար:

Ըստ շրջանառվող լուրերի, «Էյչ էֆ Էմ» Սպը-ում որպես աշխատող գրանցված է միայն Ահարոն Բարսեղյանի տիկինը և միայնակ կատարում է նման «թանգ և արժեքավոր ֆինանսական խորհրդատվություն», զավեշտ:

Հարգելի պատկան մարմիններ, բարձրագույն պաշտոն զբաղեցնող Ահարոն Բարսեղյանը ի՞նչպես է զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ՝ ֆինանսական խորհրդատվության ծառայություն մատուցում Ուիգմորներին, եթե Հանրային ծառայության մասին օրենքով, քաղաքացիական ծառայողը այլ վճարովի աշխատանք չի կարող կատարել: Իսկ եթե սրան հավելենք, որ նախկին նախարարի տեղակալ և այժմ քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Արսեն Դավթյանի տիկինը ղեկավարում է Ահարոն Բարսեղյանի կողմից «սեփակակաշնոհած» ՊԱԳ-ի կազմակերպությունների պայմանագրային գումարների բախշման և վերաբախշման բաժինը, ամեն ինչ իր տեղն է ընկնում:

Հ.Գ. Բացահայտումները սրանով չեն ավարտվում:

Հաջորդիվ կլինի ավելի հետաքրիր»:

Continue Reading

Առողջություն

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը շարունակում է զարգանալ (Տեսանյութ)

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը գրել է․

Տասնամյակներ շարունակ նախկին Նարկոլոգիական հանրապետական կենտրոնն օգնություն է տրամադրել գերազանցապես ալկոհոլից և թմրամիջոցներից կախվածություններ ունեցող անձանց։ Բուժման արդյունավետությունն էլ, մեղմ ասած, երբեք գոհացուցիչ չի եղել՝ պայմանավորված տարբեր պատճառներով։

Առողջապահության նախարարության աջակցությամբ դեռևս 2019 թվականից մեր կենտրոնում մեկնարկած բարեփոխումներն, ի թիվս այլ՝ շատ կարևոր նպատակների, նպատակ ունեին նաև կենտրոնն այնպես վերափոխել, որ հնարավոր լինի արդյունավետ համալիր («կոմպլեքս») օգնություն տրամադրել նաև այլ հոգեկան ու վարքային խանգարումներ, ինչպես նաև այլ կախվածություններ ունեցող անձանց, այդ թվում՝ ազարտային խաղերի նկատմամբ հիվանդագին հակում ունեցող անձանց և նիկոտինային կախվածություն ունեցող անձանց։

Այդ կարևոր նպատակների իրագործմանն էին միտված 2020 թվականին որակյալ մասնագետներով սոցիալ-հոգեբանական ծառայության, ապա նաև 2021 թվականին արտահիվանդանոցային հոգեբուժական ծառայության ներդրումը, ինչպես նաև նոր և որակյալ կադրերով համալրման շարունակական գործընթացը…

Ինչևէ, Կախվածությունների բուժման ազգային կենտրոն -ի պրոֆեսիոնալ թիմը դեռ շարունակելու է զարգանալ ու զարգանալ և քրտնաջանորեն աշխատել՝ ի նպաստ մեր քաղաքացիների հոգեկան և ֆիզիկական առողջության պահպանման։

Continue Reading

Առողջություն

Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. 10 նմուշից 4-ում խախտում կա (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր2 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Հսկայական փոսեր՝ Վրացյան փողոցում․ մեքենաներն անցնելիս ջարդ ու փշուր են լինում (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Ով է Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի մարզիչը. ինչ հանցագործություններ է կատարել 44-օրյա պատերազմին (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները