Արտաքին աշխարհ

Զելենսկու վարկանիշն օր-օրի իջնում է. Ռոգով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գնալով ավելի քիչ ժողովրդականություն է վայելում. նրա վարկանիշը Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքներում մեկ ամսվա ընթացքում իջել է 18%-ով։ Այս տեղեկությունը հայտնել է Զապորոժիեի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։ «Որքան էլ Զելենսկու ահաբեկիչները վախեցնեն, արդյունքը հակառակն է. Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչների վերաբերմունքը Զելենսկու ռեժիմի նկատմամբ 18%-ով իջել է, եւ դա ընդամենը մեկ ամսվա ընթացքում»,- ասել է նա Soloviev Live հեռուստաալիքի եթերում։ Ռոգովը հավելել է, որ «ամեն հինգերորդը սկսել է նրան շատ ավելի վատ վերաբերվել»։ Բացի այդ, ըստ նրա, Զապորոժիեի շրջանի բնակիչները սկսել են պահանջել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու համար հանրաքվե անցկացնել։

Ամենաընթերցվածները

Exit mobile version