Ինչ գրառում է արել Միքայել Մինասյանը տելեգրամում – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

Ինչ գրառում է արել Միքայել Մինասյանը տելեգրամում

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր տելեգրամյան ալիքում գրում է․

«Մետա-ճշմարտության կոնցենտրացիան եւ խտությունը կտրուկ ավելացնում է սոցիալական ճգնաժամերի ժամանակ։ Հեղափոխությունները, պատերազմները, կրոնական առճակատումները այն սթրեսներն են, որոնք պահանջում են մարդկանցից մեծ ծավալով տեղեկատվության օգտագործում, քննադատական մտածողություն եւ քաղաքական դիրքորոշումների համադրում։ Հենց այդ պատճառով նման իրադարձությունները գրավում են իմ ուշադրությունը եւ դյուրացնում անալիտիկան։ Ուկրաինական ճգնաժամը, այդ մասով ասում եմ ցավով, եզակի հնարավորություն է՝ հիպոթեզները դիտարկելու եւ ստուգելու համար։ Հեղափոխությունների մեծ մասում ժողովրդական զանգվածները իշխանության են բերում պոպուլիստների՝ վերնախավերի հանդեպ ունեցած ատելությունից դրդված։

Չնայած ակադեմիական կանոնը պահանջում է, որ այստեղ կիրառենք «դժգոհություն» բառը, սակայն էությունը հենց ատելությունն է։ Մարդիկ ատում են, մասամբ գործերի պատճառով, իշխանություններին եւ փնտրում են գործիք, որպեսզի իշխանամետ վերնախավերին պատժեն։ Որոշ ժամանակ անց արդեն ատելությունն առ նոր վերնախավերը հասնում է իր առավելագույն մակարդակին եւ հեղափոխական ցիկլը կրկնվում է։ Մահացու պարույրը նկարագրում է հերթական հանգրվանը՝ հեղափոխության հերթական կրկնությամբ, ամեն հաջորդ անգամ թուլացնելով պետությունը, ստեղծելով ինչպես ներքին սպառնալիքներ, այնպես էլ արտաքին քաղաքական բնույթի սպառնալիքներ, թուլացնելով ու քայքայելով ինստիտուտները, հանգեցնելով անխուսափելի, եւ ցավոք՝ անդառնալի, արտաքին քաղաքական եւ աշխարհաքաղաքական կորուստների։ Այլ խոսքերով ասած՝ ցանկացած հեղափոխություն, քողարկվելով կոնտր-վերնախավային կարգախոսներով, ցնցում է պետության հիմքերը, նրան վնաս հասցնելով։ Ընդ որում, հեղափոխականներն իրենց համարում են վիրաբույժներ, իսկ հակահեղափոխականները հեղափոխականներին համարում են դաժան եւ անսկզբունք դուրսպրծուկներ։

Սուրբ Գրական ժամանակներից մինչեւ Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը, առաջնորդները, թագադրության արարողության շրջանակներում, անհրաժեշտություն ունեին ստանալու իշխանության աստվածային աղբյուրի հաստատումը։ Ներ ժամանակները ստեղծագործաբար են վերաիմաստավորել հին հռոմեական Vox populi, vox Dei խոսքը, ժողովրդին օժտելով Աստվածային զորությամբ եւ հարկադրելով վերնախավներին պոպուլիզմի։ Հաճախ կեղծ-դեմոկրատական առաջնորդները փնտրել են Եկեղեցու աջակցությունը։ Հիշենք թեկուզ Նապոլեոնին, ով ստացել էր իր թագը Հռոմի Պապից եւ արժանացել Ստենդալի թունոտ հետեւյալ արտահայտությանը․ «կրենը, թագավորելու համար օծում է բռնապետությունը, ընդ որում, այդ ամենը անուն է հանուն մարդկանց»։ Սակայն ժամանակի հետ հեղափոխական առաջնորդները դադարում են այնպիսի մանրուքներին տուրք տալը, ինչպիսին թագադրությունն է, իրավունք վերապահելով իրենց՝ ըստ իրենց հարմարության մեկնաբանելու հին հռոմեական այդ խոսքը։ Ինքնակալի մեղքից զերծ լինելու բյուզանդական ավանդությունը, որը հիմնվում է իշխանության աստվածային սկզբնաղբյուրի վրա, վերափոխվել է ժողովրդի՝ անսխալականության, խլելով աստվածային իշխանության իրավունքը միապետական վերնախավներից եւ եկեղեցուց։

Ինստիտուտցիոնալացված պոպուլիզմը, բազմապատկված ժողովրդական զանգվածների հավիտենական թերուսությամբ, ծնունդ է տվել թերեւս ամենից վտանգավոր եւ քայքայիչ պետական կառուցվածքի բանաձեւի՝ «ժողովուրդը միշտ ճիշտ է»։ Այդ բանաձեւը առնվազն հարմար է պոպուլիստ ինքնակալներին, քանի որ մշտական հղումը ժողովրդի ճշմարտացիությանը եւ անսխալականությանը, երաշխավորեում է պոպուլիստների համար իշխանության ղեկին գտնվելը։ Ու եթե մինչեւ վերջերս պոպուլիստները զանգվածների ուղեղներին հասնելու համար կարիք ունեին միջնորդների, ասենք մամուլի, ապա հիմա, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հետ, այդ հասանելիությունը դարձել է անմիջական ու չդադարող։ Մետաճշմարտությունը այսօր արտադրվում է եւ կիրառվում 24/7 ռեժիմով»։ Հեղափոխական մետաճշմարտության հնարքները պարզ են՝ հեղափոխական իշխանությանփոքրիկ ձախողումները իշխանությունները բացատրում են ներքին եւ արտաքին իշխանությունների լարած թակարդներով, չդադարող, եւ ցավալիորեն միշտ հաջողված վհուկների որսը միայն հաստատում է նախապես հայտարարված՝ ժողովրդի միշտ ճիշտ լինելու ելակետային գաղափարը։ Իսկ եթե ձախողումները նշանակալի են, ապա գործի են դրվում ֆատալիզմը եւ դավադրապաշտության տեսությունները։

Համաճարակի ժամանակ առողջապահության համակարգի անգործությունը վերագրվում է այն բանին, որ մահերը անխուսափելի էին, սանձազերծված պատերազմը՝ այն բանին, որ թշնամին արյունարբու էր, դաշնակիցները ոչ հուսալի, տնտեսության մեջ եղած ձախողումների մեղավորն էլ օլիգարխային վերնախավներն էին։ Աղետի դեպքում էլ հայտարարվում էր, որ նախկին վերնախավները հստակ գիտակցել են մոտալուտ աղետն ու կանխամտածված հանձնել իշխանությունը, որպեսզի ժողովրդի սիրելին դառնար մեղավորը։ Սակայն վերադառնանք մեր օրեր։ 2004 թվականին Ուկրաինացի ժողովուրդը իր սեփական ճշմարտացիության եւ անսխալականության հանդեպ ունեցած անխորտակելի ինքնավստահությամբ, իշխանության է բերում կոնտր-վերնախավերի։ Կոնտր-վերնախավների իշխանությունը քաղքենիներին հուշում է, որ հենց կոնտր-վերնախավներն են, որ ի զորու են լինելու պատժել բոլոր վատերին, ովքեր ոչ բավարար կերպով են հարգում ժողովրդի ճշմարտացիության եւ անսխալականության սկզբունքը։ Մեղավորների հավիտենական փնտրտուքը Ուկրաինայում, իսկ այնտեղ առավել քան մեղավորներ կան՝ Պուտինը եւ կամ Ռուսաստանը, օլիգարխները, ռուսալեզուները եւ այլք, ծնունդ են տվել քաղաքական յուրահատուկ դասակարգի, եւ ոչ պակաս եզակի պոլիտիկումի, որոնք մրցում են մեղքը կամ պատասխանատվությունը այլոց վրա բարդելու մեջ։ Կոնտր-վերնախավային ամեն մի հաջորդ նախագահի ընտրությունը բերել է կորուստների։

Հետեւողական եւ չդադարող կոնտր-վերնախավային սելեկցիան է իշխանության բերել Վլադիմիր Զելենսկուն, ով իրապես նոր խոսք է ասել էլեկտորալ տեխնոլոգիաներում՝ խաղալով կոնտր-վերնախավային, «ժողովրդից ծոցից ելած» նախագահի՝ նախընտրական սերալում։ Երկիրը սկսում է ղեկավարել մեկը, որի միակ նպատակը այն էր, որ լավ էր խաղացել ժողովրդական նախագահի դերը։ Էլեկտորատը աստվածացնում է նախագահին եւ չի նկատում տարբերությունը, որ կա դերասանի եւ դերի միջեւ, քնելով ու արթնանալով այն մտքով, թե ինչպես է գնդակահարում իրեն ոչ պիտանի, հետեւաբար նաեւ ժողովրդի համար ոչ պիտանի պառլամենտին։

Մետա ճշմարտության արդյունավետ տիրապետումը ստեղծել է Ուկրաինայում բացասական բնական ընտրության իրավիճակ քաղաքականության մեջ, եւ պոպուլիզմի ոլորտում մրցարշավը ամեն անգամ նախագահի աթոռին բազմեցնում է մեկին, ով միայն ժողովրդի առաջ ճառ ասել գիտի, սակայն ոչ մի լուրջ խնդիր լուծել չի կարողանում։ 2004 թվականից սկսած Ուկրաինայի ամեն հաջորդ նախագահը ավելի մեծ պոպուլիստ էր, քան նախորդը։ Եւ 2004 թվականից սկսած՝ ամեն հաջորդ նախագահն իր հաջորդին ավելի թույլ երկիր է փոխանցել, քան ստացել է։ Պոպուլիզմի գագաթնակետ է դառնում Վլադիմիր Զելենսկին, ում կառավարման շրջանում Ուկրաինան ռազմական հակամարտության մեջ մտավ Ռուսաստանի հետ եւ կորցրեց իր սուբյեկտայնությունը։ Սակայն եթե ուսումնասիրենք ներքաղաքական իրողությունները, ապա կհասկանանք, որ Ուկրաինայի բոլոր դժբախտությունների մեղավորները բոլորն են, բացի «Ժողովրդի ծառաներից», եւ ժողովրդից, որը ընտրել է իր ծառաներին։ 2004 թվականից Ուկրաինայում ժողովուրդն ընտրում է նախագահների, որոնց կարճ ժամանակ անց սկսում է ատել։ Եւ այդ նախագահների կառավարման արդյունքները՝ ողբերգական են։ Նրանց կառավարումը բերում է ուկրաինական պետության թուլացման, ընդհուպ մինչեւ ուկրաինական պետականության ոչնչացման սպառնալիքի։ Եւ հիմա արդեն ժամանակն է մտածելու այն մասին, թե ինչպես է եղել, որ ուկրաինացի ժողովուրդը, որ համաձայն լիբերալ կանոնների, ամեն բանում միշտ ճիշտ է, եւ չի կարող սխալվել, արդեն տասնութ տարի ընտրում է նրանց, ովքեր քայքայում են ուկրաինական պետականությունը»։

Քաղաքականություն

Երևանում տրանսպորտի սակագինը կփոխվի. հասնելով մինչեւ 500 դրամ

Երևանի ավագանու փետրվարի 13-ի հերթական նիստում ընդգրկված է 10 հարց,որոնցից թերևս հանրային ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում է 7-րդ հարցը: Խոսքը  «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու» հարցին է վերաբերում։

NEWS.am-ը նախագծից տեղեկանում է, որ Երևանում առաջիկայում ներդրվելու է միասնական տոմսային համակարգ: Ընդ որում, գործելու են երթուղիների սպասարկման տարբեր փոխադրավարձեր:

1) «30 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 183․3 դրամ

2) «30 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա

ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 60 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 180 դրամ

3) «90 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 138.8 դրամ

4) «90 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում 180 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 133.3 դրամ

5) «365 օր» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ

6) «365 օր» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում 1000 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 106 դրամ

7) «1 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 112.5 դրամ

8) «1 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 110 դրամ

9) «7 օր» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 166.6 դրամ

10) «7 օր» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 160 դրամ

«70 րոպե» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 100 դրամ

12) «70 րոպե» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 70 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 93.3 դրամ

13) «Բազմակի օգտագործման» Mifare ֆիզիկական քարտ տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 260 դրամ

14) «Բազմակի օգտագործման» Mifare Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում 10 անգամ օգտագործման հնարավորությամբ՝ յուրաքանչյուր օգտագործումը 250 դրամ

««Զվարթնոց» օդանավակայան» թղթային QR տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 500 դրամ

16) ««Զվարթնոց» օդանավակայան» բանկային անհպում քարտ NFC (Visa, Master card) տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման և նույն պահին մարման պայմանով՝ 500 դրամ

17) «Զվարթնոց» օդանավակայան» էլեկտրոնային Telcell wallet տոմս ձեռքբերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 480 դրամ:

Հավելենք, որ նախագծի ընդունման պարագայում, որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:

Continue Reading

Քաղաքականություն

Ալավերդիի գողականներ ծեծել են ՔՊ-ական Արեն Մկրտչյանին․ Հրապարակ

«Հրապարակ»-ի բացառիկ տեղեկություններով՝ Ալավերդիի «գողականները» ծեծել են ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին: Ըստ մեր աղբյուրի՝ վեճը եղել է քաղաքական հողի վրա: Բանն այն է, որ Ալավերդիում իշխանությունը բարեհաջող «զավթելուց» հետո, ըստ պայմանավորվածության, Ալավերդու քաղաքապետի երրորդ տեղակալ էր նշանակվելու քաղաքի կիսագողական շրջանակներին հարող հայտնի «Սանահինցի Արմենչոն»: Խոստումը չի կատարվել: 

Արեն Մկրտչյանի մասնացությամբ «սխոդկի» ժամանակ քաղաքի «գողական ապերները» ՔՊ-ական շրջանակներին պատին են դեմ տվել, բանը հասել է ծեծկռտուքի: Դեպքից ժամեր հետո Ալավերդիում կրակել են Արեն Մկրտչանին ծեծի ենթարկած տղերքից մեկի մեքենայի վրա:  Մեր տեղեկություններով՝ մարզի ոստիկանությունը կրակոցի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ է ստացել ու գնացել տաք հետքերով: 

ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվականից ասացին՝ այս պահին տեղեկություն չեն կարող տալ:

Continue Reading

Քաղաքականություն

«Ամոթ և պարսավանք Առաջին ալիքին»․ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի արձագանքը․

«Ողորմելի եք և մեղկ դուք բոլորդ՝ Հանրային հեռուստաընկերության ղեկավարներ և պատասխանատու անձեր:

Ողորմելի են և մեղկ նաև ձեզ շարժող ձեր վերադասները, որ, ահա, հերթական անգամ նկրտում եք ոտնձգություն կատարել Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ: Հավատավոր հայ ժողովրդին զրկում եք իր իսկ ազգային հեռուստաալիքից լսելու յուր հոգևոր պետի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի պատգամը:

Դուք ավեր եք գործում Քրիստոնյա Հայաստանի կյանքում, Հայոց ազգային պետության անդաստանում խորտակում եք այն հոգեշահ և ազգաշեն ավանդույթը, որ տակավին կյանքի կոչվեց Հայաստանի անկախության հռչակագրի ուժով և ոգով և ներգործությամբ՝ Մեկ Ազգ, Մեկ Հայրենիք, Մեկ Եկեղեցի:

Քանի դեռ կմնաք այսպես ողորմելի և նենգ՝ զրկվում եք որևէ աջակցությունից, հարցազրույցից. ձեզ համար փակ են դռները Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի:

Ամոթ և պարսավանք Առաջին ալիք-ին, որ գոյություն ունեք նաև Ազգային Եկեղեցուց ստացված հարկերով:

Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

Թանգարանների և Արխիվի տնօրեն»:

Continue Reading
Սոցցանցեր3 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները