Քաղաքականություն

ՀՅԴ-ական պատգամավորուհու «ողբը» և դաշնակցության պատմական պատասխանատվությունը

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովից վերադարձած ԱԺ ՀՅԴ-ական պատգամավորուհին մի «ողբ» է հեղինակել, որտեղ պնդում է, թե գործընկերներն ասել են՝ «չկա ԼՂ խնդիր, Հայաստանը, Շառլ Միշելը և Ադրբեջանը պայմանավորվել են», և դժգոհում, որ այդ վիճակում Ֆրանսիայի հարավներում բանակցում են, որ Թուրքիայում Հայաստանի հյուպատոսություն բացվի։ Ըստ էության, նա հենց դրա համար էլ այդ երկարաշունչ տեքստը հեղինակել է, բայց ինչ-որ բան, կարծես, չի ստացվել։ Հենց Շառլ Միշելն է խոսել, որ կա ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարց, որ կողմերը պետք է քննարկեն, երկրորդ՝ միջազգային սուբյեկտության ամրապնդում կլինի, եթե Թուրքիայում Հայաստանի հյուպատոսություն հիմնվի։

Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցներ Թուրքիան և Ադրբեջանը, 2014-ից սկսած, միջազգային բոլոր հարթակներում դատապարտել են նաև Ղրիմի անեքսիան, երբ Հայաստանում կոալիցիոն իշխանություն էր՝ ՀՅԴ գործուն մասնակցությամբ, որ մինչ այդ եվրոասոցացման բանակցություններ էր վարում, բայց մի գիշերում կտրուկ շրջադարձ արեց դեպի Ռուսաստանի գլխավորած ԵԱՏՄ։ Բայց դրանից ռուս-ադրբեջանական ռազմավարական համագործակցությունը մազաչափ իսկ չտուժեց։ Հայաստանն այդ թակարդից ելքի մի հնարավորություն 1997թ. ուներ, որ կորցրեց նաև ՀՅԴ պատասխանատվությամբ։ Ռուս-թուրքական, ռուս-ադրբեջանական ռազմավարական համագործակցությունը 2018-ից չէ, որ սկսվել է։ Դա առնվազն մեկդարյա անխախտ համագործակցություն է, որ, գուցե, այդքան ամուր չլիներ, եթե 1920թ. ամռանը Հայաստանի ՀՅԴ Բյուրո կառավարությունը Լենինի և Մուստաֆա Քեմալի քթի տակ թափ չտար Սևրի մեռելածին դաշնագիրը։ Ո՞վ է եկել և ու՞մ ինչի՞ համար է քննադատում»։

Ամենաընթերցվածները

Exit mobile version