Քաղաքականություն

Առաջվանը չես, վարպե՛տ 4rd.am

«Որքան էլ տարօրինակ թվա, մեր սխալների հիմնական պատճառը մեր սիրված լինելն է եղել։ Մենք այնքան սիրված ենք եղել, որ որպես իշխանություն ձգտել ենք ավելացնել այդ սերը և մեր սերը ժողովրդի ու հայրենիքի նկատմամբ»,- երեկ հանրահավաքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«ՉԻ». Չէ, վարպե՛տ, առաջվանը չես, կորցրել ես շնորհդ: Պետք է խոստովանել, որ նախկինում մոտդ ստացվում էր, համենայնդեպս ազգաբնակչության մի մեծ հատված հաճույքով էր ընդունում ականջներից կախվող լապշան, իսկ հիմա՝ ոչ:

Նիկոլ ջան, արի ընդունիր, որ քո ու ժողովրդի միջև այս սիրավեպը երկուսիդ համար էլ կործանարար է և որքան երկարում է միմյանց հետ լինելը, այնքան ավելի աղետաբեր են լինելու հետևանքները:

Փաստորեն սերն է խանգարել դատաիրավական բարեփոխումներ անցկացնելուն: Իսկ մենք միամտորեն կարծում էինք, որ պատճառը քաղաքական կարճատեսությունն էր և դատավորների հետ լեզու գտնելու սխալ ընտրված ուղին:

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version