Քաղաքականություն

Արմենին սպանեցին «ժողովրդի» տված մանդատով՝ այնպես, ինչպես հղի աղջկան և 4000-ից ավելի ջահելի․ Ռուբեն Մխիթարյան

«Արմենը չմահացավ, Արմենին սպանեցին: Մի վախեցեք, ձևակերպումը ճիշտ տվեք՝ Արմենին սպանեցին: Սպանեցին ցինիկաբար և «ժողովրդի» տված մանդատով՝ այնպես, ինչպես սպանեցին հղի աղջկան և 4000-ից ավել ջահելի:

Իսկ վաղը նրան հուղարկավորելու կգան բազմաթիվ նախկին квн-շիկներ, որոնք 4 տարի է՝ լուռ հետևում են, թե ինչպես է կործանվում երկիրը: Կգա նաև Ալենը ու կբերի երևի ամենամեծ պսակը:

Կգան Արմենի նախկին գործընկերները, որոնց մեծ մասը 4 տարի է՝ ծպտուն անգամ չի հանել ոչ մի բանի վերաբերյալ, երբեք:

Նրանք բոլորով կտանեն ու կթաղեն Արմենին:

Արմենի հետ էլ կթաղեն իրենց «տղամարդկությունը»: Վերջնականապես»:

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյան 

Ամենաընթերցվածները

Exit mobile version