Քաղաքականություն

Ալիևը պահանջել է ՀՀ-ից՝ իր զորքերը դուրս բերել Ղարաբաղից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ՌԴ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները խոստացել են մինչեւ հունիս ապահովել հայ զինվորականների դուրսբերումը Ղարաբաղից, սակայն այդ պայմանավորվածությունը մինչ օրս չի կատարվել, փոխանցում է Sputnik Азербайджан-ը:

«Հայաստանը, որպես պատերազմ տանուլ տված և կապիտուլյացիայի ակտ ստորագրած երկիր, 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարրաությամբ ստանձնել է որոշակի պարտավորություններ։  Այդ պարտավորությունները հստակ են: Դրանցից մեկը Ղարաբաղից հայկական զինված ուժերի դուրսբերումն է։  Բայց մինչ օրս այդ հարցը լուծում չի գտել:

Եթե Հայաստանը չի ցանկանում իր զորքերը դուրս բերել Ադրբեջանի տարածքից, ապա թող այդ մասին բացահայտ ասի, մենք կիմանանք, թե այդ դեպքում ինչ ենք անելու։  Ինչպիսի՞ն կլինի մեր պատասխանը»,- հայտարարել է Ալիևը:

Ամենաընթերցվածները

Exit mobile version