Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրել է․
Արմենի մահը նման է սպանության…
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է այսօր՝ դատարանի դահլիճում գիտակցությունը կորցնելուց հետո։
Բոլորը գիտեն, որ երբեք դրական չեմ վերաբերվել Արմենին` որպես գործիչ։ Ավելին, նրա հրապարակային հայտարարություններն անթույլատրելի եմ համարել ու երբեք չեմ խրախուսել դրանք։
Բայց…
Արմենի մահը նման է սպանության, որովհետև պետությունը չարաշահել է կալանքի ինստիտուտը, որովհետև մեր ՔԿՀ-ներում մարդը, նրա առողջությունն արժեք չեն։
Արմենի մահը դաժան ահազանգ է։ Ցանկացած անընդունելի արարք, հայտարարություն պետք է արժանան իրավական գնահատականի, հասարակական պարսավանքի, բայց կալանքն օգտագործեք ծայրահեղ դեպքերում` ժողովրդավարական պետության հատկանիշներին համապատասխան։
Այսպիսի դեպքերն անհետեւանք չեն մնում, եթե իշխանությունները հետեւություններ չեն անում…