Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանի նկատմամբ իրականացված քաղաքական հետապնդումը չունի որևէ արդարացում․ Շահեն Հարությունյան

«Շանթ» դաշինք ազգայնական կուսակցության ղեկավար Շահեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահը ցնցեց բոլորիս։ Հենց դատական նիստի ընթացքում՝ մեր բոլորի աչքի առաջ, մահացավ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով բանտում գտնվող Արմեն Գրիգորյանը։ Կարելի է համակարծիք չլինել վերջինիս մտքերի, խոսքերի հետ, բայց հերքել նրա քաղաքական բանտարկությունը՝ անհնար է։ Գուցե, եղել են մարդիկ, ովքեր վիրավորվել են Արմեն Գրիգորյանի խոսքերից, բայց իր նկատմամբ իրականացված քաղաքական հետապնդումը չունի որևէ արդարացում։ Այս ողբերգական դեպքը հերթական ցավալի ահազանգն է՝ մեր իրականության թե՛ քաղաքական, թե՛ պետական և թե՛ մարդկային բոլոր արժեքների խեղաթյուրման։ 2017 թվականին քաղաքական հետապնդման զոհ դարձավ Արթուր Սարգսյանը՝ «Հաց Բերողը»։ Գուցե, այն ժամանակ հասարակության արդարացի և համապատասխան վերաբերմունքի շնորհիվ այսօր մենք կապրեինք այլ իրականության մեջ, որտեղ մարդիկ չէին բանտարկվի քաղաքական հայացնքերի համար, առավել ևս չէին մահանա բանտերում։ Եվ այստեղ իշխանությունների ո՞վ լինելը կարևոր չէ։ Էականն այն արժեհամակարգն է, որի կրողն են լինում օրվա իշխանությունները։

Ցավակցում եմ Արմեն Գրիգորյանի ընտանիքի անդամներին, ընկերներին և մտերիմներին։

Ամենաընթերցվածները

Exit mobile version