Բոլորս ցնցվեցինք սարսափելի լուրից: Լույս իջնի հոգուդ, սիրելի ընկեր
Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքում գրել է․
Սոսիի հետ ընկերության վերաճած մեր գործընկերությունը սկսել էր «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունից: Այս նախագծի հիմքում յուրօրինակ, աշխատասեր, արժեք ստեղծող քաղաքացիների բացահայտումն ու հանրահռչակումն էր: Նաև Սոսիի մասնակցությամբ միասին մեր թիմով զրոյից ստեղծեցինք այս մրցանակաբաշխությունը: Նրա հետ շաբաթներ առաջ նախագծում էինք Շառլ Ազնավուրի մասին փաստավավերագրական ֆիլմը, որը շանսոնյեի հարյուրամյակին պետք է Առաջին ալիքի եթերում լիներ: Այս նախագծով էլ մեր գործընկերը պետք է վերադառնար հարազատ հեռուստաալիք: Շուտով հանձնեց սցենարի առաջին սևագիրը, որը կիսատ մնաց: Հենց Սոսիի նախագծած կառուցվածքով էլ կնկարահնենք ֆիլմը…Բոլորս ցնցվեցինք սարսափելի լուրից: Լույս իջնի հոգուդ, սիրելի ընկեր: