Քաղաքականություն

«Հրապարակ». Անցած շաբաթ տեղի է ունեցել գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր՝ Արփենիկի հարսանիքը. Ովքեր են եղել հյուրերը

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ տեղի է ունեցել  գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր՝ Արփենիկի հարսանիքը։ Փեսացուն Արմավիրից է, շարքային, անհայտ ընտանիքի որդի։ Հարսանեկան խնջույքը տեղի է ունեցել Էջմիածնի նորաբաց «Դվին» ռեստորանում։

Մասնակցել են բազմաթիվ ՀՀԿ-ականներ՝ Վահրամ Բաղդասարյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, Տարոն Մարգարյանը, ՀՀԿ տիկնայք, ինչպես նաեւ՝ պաշտոնաթող գեներալներ, որոնց թվում՝ Մուրազ Սարուխանիչ Սարգսյանը։

Հարսանիքի հյուրերից են եղել նաեւ «Երկրապահի» անդամներ, իսկ քավորը եղել է Կենտրոնի ԵԿՄ կառույցի նախկին ղեկավար Սերգեյ Գասպարյանը։ Հարսանիքն աչքի է ընկել բազում հուզիչ դրվագներով․ հիշել են գեներալին, կենացներ ասել, իսկ ամենահուզիչը եղել է այն պահը, երբ եկեղեցում պսակադրությունից հետո դուստրը ցանկություն է հայտնել հարսանեկան զգեստով այցելել հայրիկի շիրմին։ Նրան ուղեկցել են ներկա գտնված բոլոր հյուրերը։ Հարսանիքը վարել է Ավետ Բարսեղյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենաընթերցվածները

Exit mobile version