1lurer.am: Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Էնթոնի Բլինքենը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է.
«Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը դրական քայլ արեցին՝ հանդիպելով Թբիլիսիում: Ուղիղ երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները լուծելու ամենաճիշտ և հուսալի ճանապարհն է: