Արտաքին աշխարհ
ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքից որևէ տեղ հեռանալ չի պատրաստվում. Բայդեն
azatutyun.am: Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում մեկնարկել է Միացյալ Նահանգների նախագահի և արաբական մի շարք պետությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրված համաժողովը։ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենից և Պարսից ծոցի միապետներից բացի գագաթաժողովի աշխատանքներին մասնակցում են նաև Եգիպտոսի, Իրաքի և Հորդանանի ղեկավարները։
Դիմելով համաժողովի մասնակիցներին՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը Մերձավոր Արևելքի իր դաշնակիցներին մենակ չի թողնի. – «Մենք չենք հեռանա [տարածաշրջանից]՝ թողնելով, որ առաջացած վակումը լրացվի Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի կողմից»։
Դիմելով իր արաբ դաշնակիցներին՝ Բայդենը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը «կանի ամեն ինչ, որպեսզի Իրանը երբեք չտիրանա միջուկային զենքի»։
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: