Քաղաքականություն

«Վարչապետի աթոռին նստած մարդը քաղաքական պատվերով մարդկանց է բանտարկում». Գեղամ Մանուկյան

«Նիկոլ, դավաճան», «Առանց թուրքի Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան». կառավարության դիմաց վանկարկում են «Դիմադրություն» շարժման մասնակիցները:

«Այս շենքում՝ վարչապետի աթոռին նստած մարդը քինախնդիր է և քաղաքական պատվերով մարդկանց է բանտարկում և մինչև վերջ տանում հասցնում է մահվան»,- Կառավարության շենքի մոտ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը՝ հիշելով վարչապետի ավտոշարասյան կողմից մահվան ելքով հղի կնոջ վրաերթի և պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան դեպքերը:

«Այստեղ կանգնած ոստիկանները թող հիշեն, որ այս շենքում նստած մահաբեր մարդու անկազմակերպվածության հետևանքով քանի ծառայակից զոհվեցին պատերազմում»,- ասաց Մանուկյանը:

Հիշեցնենք՝ «Դիմադրության» շարժման անդամները բողոքի ակցիա են իրականացնում՝ ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված քաղաքացիների:

Ամենաընթերցվածները

Exit mobile version