Լրագրող Լիզա Ճաղարյանի գրառումը. «Ասում է` ԱՄԱՅԻ տարածք է Հատիս սարը։
Նույն ինքը` Քերոբյանը։ Չասաց` դժգույն է։ Բայց կասի մի օր` չկասկածեք։
Փաստորեն, ալամ աշխարհի էն մնացած սարերում ու լեռներում մի եռուզեռ է, մի եռուզե՜ռ, հետն էլ` մի անտանելի գերբնակեցված, մարդիկ իրար գլխի են քնում…
Սրանց ծալը իրո՞ք պակաս է, թե որոշել են, որ իրենց գժի տեղ դնելը շահավետ է, ու որոշել են մրցել, թե իրենցից որ մեկն է մյուսից ավելի ծալապակաս։