Ինչու են բանկերը դոլարը կանխիկացնելիս 3 տոկոս պահում. «Հրապարակ» – YerevanPress
Connect with us

Տնտեսություն

Ինչու են բանկերը դոլարը կանխիկացնելիս 3 տոկոս պահում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ռուս-ուկրաինական պատերազմից հետո, երբ աշխարհում ֆինանսական խառնաշփոթ սկսվեց, Հայաստանում եւս ֆինանսական անհասկանալի եւ անկայուն իրավիճակ ստեղծվեց։ Եվ Կենտրոնական բանկը սկսեց որոշակի գործիքներ կիրառել, որպեսզի, իբրեւ թե, կայունացնի ֆինանսական շուկան, այդ թվում՝ հատկապես դոլար-դրամ հարաբերակցությունից բխող բացասական հետեւանքները։ Բայց բազմաթիվ տնտեսվարողներ, հատկապես ՝ Ռուսաստանից ժամանածներ, հայկական արտահանողներ սկսեցին դժգոհել ոչ միայն դոլարի կուրսի կտրուկ նվազումից, այլեւ հաշիվներ բացելիս ստեղծված լրացուցիչ դժվարություններից, դոլարի կանխիկացման դեպքում 3 տոկոս միջնորդավճար պահելուց եւ այլն։

Այսօր, երբ քաղաքացին ցանկանում է իր հաշվին եղած կամ դրսից փոխանցված դոլարը կանխիկացնել, բանկերը 2.8-3 տոկոս կանխիկացման վճար են պահում, ինչը դժգոհության ու զայրույթի պատճառ է դարձել։ Մեզ ասացին` Կենտրոնական բանկն է այս քաղաքականությունը մշակել եւ պարտադրել բոլոր բանկերին, ու հիմա ամբողջ թուքումուրն ուտում են առեւտրային բանկերը, որոնք, մեծ հաշվով, գուցե մեղք չունեն, բայց քաղաքացին ուղիղ կերպով նրանց հետ է շփվում, հետեւաբար՝ դժգոհությունն էլ ուղղվում է ոչ թե ԿԲ-ին, այլ՝ մասնավոր բանկերին։

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը դա բացատրում է ԿԲ-ի կողմից ֆինանսական կայունությունն ապահովելուն միտված պարտավորությամբ, որի իրավունքը ԿԲ-ն ունի։ Քանի որ ՌԴ-ի նկատմամբ կիրառված սանկցիաների հետեւանքով Ռուսաստանում դոլարի դեֆիցիտ է առաջացել, ու այսօր շատերը նաեւ Հայաստանից են փորձում դոլար կանխիկացնել եւ տանել ռուսական շուկա, ուստի այդ ամենը կանխարգելելու, Հայաստանում դոլարի մասով ռիսկերն ապահովագրելու համար, ըստ Արամյանի, ԿԲ-ն որոշել է 3 տոկոսի չափով կանխիկացման միջնորդավճար սահմանել, որպեսզի դժվարացնի կամ նվազ շահագրգիռ դարձնի դոլարի կանխիկացումը, որը հետո կարող է փոխադրվել Ռուսաստան։

«Միշտ կա ռիսկ, որ փողը կարող է ինչ-որ այլ ճանապարհներով, այլ երկրների տարածքներով գա պտտվի, փոխարկվի, եւ էդ սահմանափակումները չաշխատեն։ Եվրոատլանտիկ բլոկի բանկերը շատ լավ հասկանում են, որ եթե էդ փողը հեշտությամբ տրվի Հայաստանին, դա կարող է հեշտությամբ… կանխիկի շուկայում արդեն ռուսական ռուբլին վերածվի դոլարի, եւ էդ դոլարն արտահանվի ռուսական տնտեսություն։ Հիմա էդ 3 տոկոսն ուզում են նրա համար, որ կանխիկի ու անկանխիկի տարբերությունը, այ, դա կոմպենսացնեն 3 տոկոսանոց կանխիկացումով, որպեսզի շարժառիթ չլինի՝ դու էդ խաղը խաղաս: Այսինքն՝ անկանխիկ փոխանցես էստեղ, կանխիկացնես դոլարն ու տանես Ռուսաստան»,- ասաց Վարդան Արամյանը։

Հարցին՝ Կենտրոնական բանկն այդպիսի իրավասություն ունի՞, որ բոլոր բանկերի մասով նմանատիպ որոշում կայացնի եւ պարտադրի, Արամյանն ասաց․ «Եթե Կենտրոնական բանկը ռիսկեր է տեսնում ֆինանսական կայունության հետ կապված, ապա ԿԲ-ն ունի լիազորություն եւ մանդատ՝ ցանկացած սահմանափակում կիրառել ֆինանսական շուկայում։ Եվ սա աշխարհի փորձն է։ Օրինակ՝ 2002-ին Արգենտինայում Կենտրոնական բանկը սահմանափակում մտցրեց, որ բանկերն ընդհանրապես արտարժույթ չտան, որովհետեւ ֆինանսական կայունության լուրջ խնդիր կար»։

Մեր դիտարկումը, թե դրանից տուժում են ոչ թե այդօրինակ մախինացիաներով զբաղվողները, այլեւ նրանք, ովքեր արտահանմամբ են զբաղվում եւ դրսից դոլար են ստանում, եւ հիմա այս որոշման արդյունքում էապես տուժում են ու դա գնահատում են որպես հերթական հարկատեսակ, այս դեպքում՝ բանկային հարկ, Արամյանն այսպես բացատրեց․ «Ես հասկանում եմ եւ ըմբռնումով եմ մոտենում, բայց նմանատիպ էքստրաօրդինար իրավիճակներում դու չես կարող անհատների հարց կարգավորել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տնտեսություն

Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Mobile հավելվածի թարմացումը (Տեսանյութ)

Continue Reading

Տնտեսություն

Ցրտահարության վտանգից առաջ աթար էլ չեն տվել գյուղացուն. «Խոսալ պետք չի, գործ թող անեն» (Տեսանյութ)

Continue Reading

Տնտեսություն

Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր1 week ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Սոցցանցեր3 months ago

Հսկայական փոսեր՝ Վրացյան փողոցում․ մեքենաներն անցնելիս ջարդ ու փշուր են լինում (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները