Քաղաքականություն

2022-ը տիեզերքի տարի է Հայաստանի համար․ Հակոբ Արշակյան

2022-ը տիեզերքի տարի է Հայաստանի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի փոխխսոնակ Հակոբ Արշակյանը։

«Սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում անցկացվելու է աշխարհահռչակ «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» գիտական փառատոնը։

Փառատոնին կմասնակցեն ՝

– Charlie Bolden, #NASA-ի նախկին ղեկավար, տիեզերագնաց, մասնակցել է չորս տիեզերական առաքելությունների,
– Charlie Duke, տիեզերագնաց, որպես «Ապոլոն 16»-ի լուսնային մոդուլի օդաչու 1972 թվականին, նա դարձավ տասներորդ և  ամենաերիտասարդ մարդը, ով քայլեց Լուսնի վրա,

– Tony Fadell, iPod-ի և iPhone-ի համաստեղծող և Nest Labs-ի հիմնադիրն ու նախկին գործադիր տնօրենը: Ֆադելը միացել է Apple-ին 2001 թվականին՝ որպես ավագ փոխնախագահ,

– Jim Bagian, Ինժեներ, NASA-ի տիեզերագնաց՝ հայկական ծագումով,

– Kip Thorne, 2017 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիկայի բնագավառում,

– ինչպես նաև տասնյակ այլ գիտնականներ, աստղաֆիզիկոսներ, նոբելյան մրցանակակիրներ, տիեզերագնացներ»,-նշել է նա։

Ամենաընթերցվածները

Exit mobile version