Առողջություն

ԱՀԿ-ն հայտարարում է Եվրոպայում կորոնավիրուսի նոր ալիքի մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն հայտարարել է COVID-19-ի նոր ալիքի մասին, որն առաջացել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի ենթատեսակներով և կոչ է արել եվրոպական երկրներին արագ միջոցներ ձեռնարկել պատվաստումների հետ կապված։

«Ակնհայտ է, որ մենք այնպիսի իրավիճակում ենք, ինչպիսին անցյալ ամառ էր, միայն այս անգամ COVID-19-ի շարունակվող ալիքը պայմանավորված է «օմիկրոն» տարբերակի ենթատեսակներով, մասնավորապես՝ BA.2 և BA.5»,-նշել է նա։

Կլյուգենի խոսքով՝ վերջին վեց շաբաթվա ընթացքում եվրոպական տարածաշրջանում COVID-19-ի նոր դեպքերի թիվը եռապատկվել է, և անցած շաբաթ գրանցվել է մոտ 3 միլիոն նոր դեպք, ինչը կազմում է աշխարհում բոլոր նոր վարակների գրեթե կեսը։ Նա նաև մտահոգություն է հայտնել, որ ցուրտ եղանակի մոտենալուն պես COVID-19-ն ավելի ինտենսիվ կտարածվի․ «Հետևաբար, այսօր ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը հրապարակում է աշուն-ձմեռ ռազմավարությունը՝ պայքարելու COVID-19-ի և շնչառական այլ վիրուսների դեմ՝ օգնելու պատրաստվել վարակի գալիք ալիքներին»։

Ռազմավարությունը, մասնավորապես, նախատեսում է բնակչության պատվաստումների ծածկույթի ավելացում, փակ տարածքներում և հասարակական տրանսպորտում դիմակներ կրելու խթանում, փակ տարածքների օդափոխության ավելացում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version