Քաղաքականություն

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կամավորներ է հավաքագրում՝ աղետների և արտակարգ իրավիճակների դեպքում ամերիկացիների հետ կապ հաստատելու համար

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կամավորներ է հավաքագրում՝ աղետների և արտակարգ իրավիճակների դեպքում ամերիկացիների հետ կապ հաստատելու համար։

Դիվանագիտական առաքելությունը հայտնել է, որ կամավորները կարող են ներգրավել անհայտ կորած ամերիկացիներին փնտրելու, ինչպես նաև բանտում կամ հիվանդանոցում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին այցելելու համար:

Բացի այդ, նրանք կաջակցեն ԱՄՆ քաղաքացիներին տարհանման դեպքում, ինչպես նաև դեսպանատան անունից օգնություն կցուցաբերեն դժվարությունների մեջ հայտնված հայրենակիցներին:

Դեսպանատունը կամավորներ է փնտրում ինչպես Երևանի վարչական շրջաններում, այնպես էլ ՀՀ բոլոր մարզերում, հայտնում է դեսպանության կայքը։

Ամենաընթերցվածները

Exit mobile version