13 տարի առաջ Հայաստանում իրականացվեց ռազմական հեղաշրջում` արյան մեջ խեղդելով համաժողովրդական խաղաղ ցույցերը
Հարութ Ուլոյանը ֆեյսբուքում գրել է․
13 տարի առաջ, սահմանադրական կարգը շրջանցելով, Հայաստանում իրականացվեց ռազմական հեղաշրջում` արյան մեջ խեղդելով համաժողովրդական խաղաղ ցույցերը: Իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի ժառանգորդին` Սերժ Սարգսյանին փոխանցելու համար օգտագործվեցին ոչ միայն Հայաստանի, այլև` Արցախի սահմաններից Երևան բերված զինված ջոկատները: 13 տարի առաջ հերթական անգամ հայ ժողովրդից կորզվեց Արցախի հարցի լուծմանն ուղղված բանակցությունները արժանապատիվ ու ողջամիտ հուն տեղափոխելու հնարավորությունը: