Սոցցանցեր

Հիմա ասածներդ ի՞նչ է. մի Հոկտեմբերի 27 է՞լ եք ուզում

Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքում գրել է.

Թե ինչու հասանք էն օրին, որ Ազգային ժողովն սկսել են դիպուկահարները պաշտպանել` սա այլ հարց է։Բայց որ Բաղրամյանում հավաքվածների, այսպես կոչված` առաջնորդներից սպասելի է ցանկացած կարգի արյունահեղություն, ոնց որ թե ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Հիմա ասածներդ ի՞նչ է. մի Հոկտեմբերի 27 է՞լ եք ուզում։Ես չեմ ուզում։

Գետինը մտնի Նիկոլը, որ բանը հասցրեց էստեղ, բայց ես չեմ ուզում արյուն թափվի, եւ պնդում եմ, որ Բաղրամյանի հավաքներն ուղղորդողներն ու սրանց ստվերային դիրիժորներն ընդունակ են ամեն գազանության, ինչը չեն էլ թաքցնում։

Էնպես որ` քանի դեռ էս պարոնը չի ուզում հասկանալ, որ շուտափույթ արտահերթ ընտրություններ են պետք, գերադասելի է` դիպուկահարները հսկեն պետական շենքերը, քան թե մի կոտորած էլ տեսնենք։Նիկոլ, եւ ինչքա՞ն ես մտադիր կուչուձիգ գալ դիպուկահարների «թեւի» տակ։

Տո՛, ջհանդամը ձգես, բայց էստեղ միայն քո կյանքի հարցը չի, նույնիսկ վստահ եմ` քո՛ կյանքի հարցը չի, եւ ոչ ոք չգիտի, թե հանուն քո կոտոշության` ովքեր կսպանվեն։Հանկարծ չասեք, հա՞, որ նման բան հնարավոր չի։Էն էլ ո՜նց է հնարավոր։

Ամենաընթերցվածները

Exit mobile version