Քաղաքականություն

Էս մարդկանց ուղեղը ամայի տարածք է, չոլ, բան չկա, միայն քամի․ Սկիզբը դրված է`«ամային» պետք է դառնա կոթուկ․ Վիգեն Սարգսյան

Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքում գրել է

Մի 10 օր առաջ գրել էի, որ եթե թույլ տանք Հատիսը ավիրել, սա կլինի սկիզբը, ամեն ինչ ավիրելու են: էսօր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հաստատել է այդ մտավախությունը` ասել է, որ Հատիսի գագաթը ամայի տարածք է: Ասել կուզի՝ չոլ, անիմաստ տարածք: Սրանով ուզում է «արդարացնել» է այն ինչ տեղի է ունենում հենց հիմա՝ Հատիսի հետ: «Դե չոլ ա, դժգույն չոլ»:

Ամայի՝ նշանակում է անմարդաբնակ: Հասկանում ենք չէ՞, որ ցանկացած 2000+ սարի/լեռան գագաթ անմարդաբնակ է, ամայի, չոլ: Կլինի դա Արագածի, Խուստուփի թե Աժդահակի գագաթը: Բոլորն էլ ամայի են, բոլորի գլխին կարելի է շինել: Սկիզբը դրված է`«ամային» պետք է դառնա կոթուկ:

Էս մարդկանց ուղեղը ամայի տարածք է, չոլ, բան չկա, միայն քամի:

Ամենաընթերցվածները

Exit mobile version