Գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումը` գլխացավանք. ինչ են առաջարկում վարորդներին. «Ժողովուրդ» – YerevanPress
Connect with us

Տնտեսություն

Գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումը` գլխացավանք. ինչ են առաջարկում վարորդներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումը, համաձայն որի` տրանսպորտային միջոցը վկայագրված չլինելու դեպքում չի կարող լիցքավորվել, իրական գլխացավանք է դարձել վարորդների համար: «Ժողովուրդ» օրաթերթը օրերս էր գրել, որ վկայագրեր տրամադրող լցաճնշակայանները գործարանային բալոն ունեցող մեքենաներին հրաժարվում են սպասարկել, հետևաբար նաև՝ վկայագիր տրամադրել: Այժմ էլ պարզվում է, որ լցաճնշակայաններից շատերը (ըստ երևույթին մեծ հերթերից խուսափելու համար) վարորդին առաջարկում են ինքնուրույն քանդել, առանձնացնել մեքենայի բալոնը, այն հասցնել լցաճնշակայան, փորձաքննության ենթարկել, ապա հետ տանել ու էլի ինքնուրույն տեղադրել մեքենայի վրա:

Ստացվում է՝ կայանները հավելյալ գործ չանելու ու ժամանակ խնայելու պատճառով միայն բալոնի ճնշման փորձաքննություն են ցանկանում իրականացնել: Ու եթե, Աստված չանի, վարորդները հետևեն լցաճնշակայանների աշխատակիցների ոչ պրոֆեսիոնալ խորհրդին, ապա չի բացառվում, որ ողբերգական դեպքերից խուսափելու պատրվակով մարդկանց վզին փաթաթված թերի օրենքի կիրառումը հենց տխուր վերջաբանով ավարտվի: Նախ՝ դժվար թե վարորդները կարողանան նույնպիսի ճշգրտությամբ հանել, ապա նորից տեղադրել մեքենաների բալոնը: Եվ երկրորդ՝ չի բացառվում, որ քաղաքացին անգամ չհանի մեքենայի գազաբալոնն ու բոլորովին մեկ այլ բալոն մոտեցնի կայան, վկայագիր ստանա: Ո՞վ է իմանալու՝ վարորդը հենց մեքենայի, թե, ենթադրենք, իր ավտոտնակում պահած մեկ այլ բալոն էր փորձաքննության տարել:

Նախարարությունը, որ վստահեցնում է, թե գազաբալոնների վկայագրման ժամկետներն այս անգամ չեն փոխվելու, նախևառաջ պետք է օրենքի բացերն ու գործընթացի հետ կապված բոլոր թերացումները վերացնի, այլապես այս ամենն ավարտվելու է գազալցակայանի աշխատակիցների ու վարորդների ամենօրյա ու չավարտվող վեճ-կռիվներով:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Advertisement

Տնտեսություն

Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Mobile հավելվածի թարմացումը (Տեսանյութ)

Continue Reading

Տնտեսություն

Ցրտահարության վտանգից առաջ աթար էլ չեն տվել գյուղացուն. «Խոսալ պետք չի, գործ թող անեն» (Տեսանյութ)

Continue Reading

Տնտեսություն

Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր3 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները