Արտաքին աշխարհ

Վրաստանում բենզինի գները կնվազեն

Վրաստանում նավթ ներմուծողների միության նախագահ Վանո Մվրալաշվիլին հայտնել է, որ հաջորդ ամսվանից Վրաստանում վառելիքի գները կնվազեն։

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Ըստ նրա՝ գնի նվազման պատճառը մի կողմից լարիի փոխարժեքի ամրապնդումն է, մյուս կողմից՝ միջազգային շուկայում նավթի գնի նվազումը։

«Հաշվի առնելով, որ լարիի փոխարժեքն ամրապնդվում է, իսկ միջազգային շուկայում նավթի գները նվազում են, իմ տեղեկություններով վառելիքի գները միանշանակ կսկսեն նվազել օգոստոսի սկզբից։

Միջազգային շուկայում վառելիքի գնի անկումը սկսվել է հունիսին, թեև վերջին 2 շաբաթվա ընթացքում անկումն ավելի ինտենսիվ է եղել, ըստ այդմ, վառելիքի գնի նվազումը շուտով կարտացոլվի վրացական շուկայում»,- ասել է Վանո Մվրալաշվիլին։
Նշենք, որ եթե հունիսի սկզբին «Բրենթ» տեսակի նավթի 1 բարելի գինը 116 դոլար էր, ապա այսօր այս գինը նվազել է՝ հասնելով 105 դոլարի։ Ինչ վերաբերում է լարիի փոխարժեքին, ապա լարին արդեն երրորդ շաբաթն անընդմեջ ամրապնդվում է։ Տարեսկզբից դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքն ամրապնդվել է 9,67 տոկոսով, իսկ այս ամսվա ընթացքում ամրապնդման տեմպը գերազանցել է 3,01 տոկոսը։

Ամենաընթերցվածները

Exit mobile version