Գործարանային բալոն ունեցող մեքենաների համար նոր ելք են գտել. «Ժողովուրդ» – YerevanPress
Connect with us

Հասարակություն

Գործարանային բալոն ունեցող մեքենաների համար նոր ելք են գտել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երկու օրից ավարտվում է գազաբալոնների վկայագրման գործընթացի համար Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության սահմանած ժամկետը, ինչից հետո վկայագիր չունեցող ավտոմեքենաները գազալցակայաններում չեն սպասարկվի:

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ վարորդներից շատերը պատրաստակամորեն մեքենան ճնշափորձակայան են հասցնում, բայց այնտեղ հրաժարվում են սպասարկել գործարանային բալոն ունեցող մեքենաները: ՏԿԵ նախարարությունից մեզ հայտնել էին, որ խնդրին ծանոթ են, ու ճնշափորձակայանների ներկայացուցիչներին մտադիր են մի սեղանի շուրջը հավաքել ՝ հասկանալու համար՝ խնդրին ինչպես լուծում տալ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ վերոնշյալ հանդիպումն օրերս տեղի է ունեցել, ինչին ավելի քան 30 մարդ է մասնակցել: Նախարարության աշխատակիցների հետ բալոնների փորձաճնշակայանների ներկայացուցիչները ոչ միայն գործարանային բալոնները փորձաքննելու, այլ նաև վկայագրման գործընթացի հետ կապված այլևայլ հարցեր են քննարկել:

«Հանդիպման ժամանակ քննարկվել ու հստակեցվել է, որ եթե բալոնը գործարանային արտադրության է, արտադրության պահից էլ 2 տարի չի անցել, ապա վարորդն ուղղակի պետք է վկայագրող կայան մոտենա, մեքենայի ու բալոնի տվյալները մուտքագրվեն էլեկտրոնային շտեմարան, և հենց այդ պահից բալոնը վկայագրված կհամարվի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց նախարար Սանոսյանի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը:

Մասնագետների գնահատմամբ, սակայն, 2 տարվա հնության գործարանային բալոնը բնավ չի ենթադրում, թե այն թերություններ չունի կամ ամբողջովին անվտանգ է: «Մինչև չփորձաքննես, չես հասկանա՝ ինչն ինչոց է: Արտաքինից ամեն բան կարող է իդեալական թվալ, բայց փորձաքննում ես, ու պարզվում է՝ անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ ունի»,- ասաց մեր զրուցակիցը:
Ի՞նչ է ստացվում. պետությունը մի կողմից պարտադրանք-օրենք է սահմանում, մյուս կողմից, պարզվում է, որ այդ օրենքը թերի է: Շատ վարորդներ, որ պատրաստակամ են վկայագրել մեքենայի բալոնները, անհասկանալի իրավիճակում են հայտնվում. 2 օրից էլ արգելք է գործելու, որը ավելի կսրի իրավիճակը:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Հասարակություն

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. զոհված հայտարարված Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է. ՊՆ

Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։ Զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու  համար շարունակվում են:

Պաշտպանության նախարարությունը նախորդ հաղորդագրությունից հեռացնում է Նարեկ Կարենի Պողոսյանի անունը և հայցում հանրության և զինծառայողի ընտանիքի ներողամտությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Continue Reading

Հասարակություն

Առեղծվածային դեպք Երևանում. դիահերձարան տեղախողված դին վերակենդանացել է

Մայիսի 12-ին առեղծվածային ու արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում: 1-03 շտապօգնության 54 խումբը Նոր-Նորքի 2-րդ զանգվածում գտնվող խնամքի կենտրոններից մեկից «կլինիկական մահ» ախտորոշմամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխել մի տղամարդու:
Տեղում դատաբժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Խնամքի կենտրոնից տղամարդու մահվան մասին տեղեկությունը փոխանցել են նրա հարազատներին, ու մինչ հարազատների հիվանդանոց մեկնելը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները հիվանդանոցի դիահերձարանից տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, եւ բժիշկների ցուցաբերած բուժօգնության արդյունքում «դիակը» վերակենդանացել է:
Բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:

Continue Reading

Հասարակություն

Նոր կարգավորում այլ պետությունում հաշվառված մեքենաների մասով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է տեխնիկական զննության գործընթացի կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությամբ։ Գործող օրենսդրությամբ տեխնիկական զննության պարտադիր պահանջ է սահմանված Հայաստանում շահագործվող տրանսպորտային միջոցների համար, այդ թվում՝ այլ պետություններում հաշվառված և ՀՀ-ում շահագործվող տրանսպորտային միջոցների։

Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի նիստի 2023 թ.-ի հունվարի 24-ի նիստի N ԿԱ/26-2023 արձանագրության 4-րդ կետի 1-ին ենթակետով առաջարկվել է դիտարկել Հայաստանում չհաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությանը ներկայացվող պահանջները, դեպքերն ու կարգավորումները ՀՀ օրենսդրությամբ հստակեցնելու անհրաժեշտության հարցը։

Գործող իրավակարգավորումները հստակեցնելու համար մշակվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի 15-րդ հոդվածի 1.1 մասով նախատեսվում է այլ պետություններում հաշվառված և 180 օր և ավելի ՀՀ-ում անընդմեջ շահագործվող տրանսպորտային միջոցների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական զննության անցկացման գործընթացի պահանջ։

Օրենքի նախագծի ընդունումը կապահովի ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացումը և ՀՀ-ում մեծ քանակով շահագործվող ու այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի կազմակերպման հստակեցումը։

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Continue Reading
Սոցցանցեր2 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Հսկայական փոսեր՝ Վրացյան փողոցում․ մեքենաներն անցնելիս ջարդ ու փշուր են լինում (Տեսանյութ)

Սոցցանցեր2 months ago

Ով է Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի մարզիչը. ինչ հանցագործություններ է կատարել 44-օրյա պատերազմին (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները