Քաղաքականություն

Դրեք մանդատները, եթե գիտակցել եք, որ Փաշինյանի «թթվածինն» ենք…

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրել է․

Դրեք մանդատները, եթե գիտակցել եք, որ Փաշինյանի «թթվածինն» ենք…

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, «Հայաստան» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունը ստորագրահավաք է սկսել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով՝ խմբակցության անդամները որոշել են ոչ միայն իրենք իրենց, այլ նաեւ «Հայաստան» դաշինքի բոլոր 153 անդամների ստորագրությունները ստանալ առ այն, որ եթե որոշեն հրաժարվել պատգամավորական մանդատներից, ապա այն բոլորի վրա է տարածվելու:

Այս տեղեկատվությանն առանձնապես չեմ հավատում, այնուամենայնիվ, եթե խորհրդարանական ընդդիմությունը կոնսոլիդացված նման քայլի գնա, ամիսների ընթացքում ԱԺ արտահերթ ընտրությունները կդառնան անխուսափելի(Հայաստանը Հյուսիսային Կորեայի վերածվելու ռեսուրս չունի):

Ինչո՞ւ չեմ հավատում, որ խորհրդարանական ընդդիմությունը նման քայլի կգնա:

«Հայաստան» դաշինքը հատկապես հաստատապես գիտի, որ որևէ պարագայում այլևս չի կարող նման ներկայություն ունենալ ԱԺ-ում:

Այո, մենք օրինաչափություններից դուրս քաղաքական համակարգում ենք ապրում, որտեղ նույնիսկ դիլետանտ ու լուզեր իշխանության պարագայում ավելի ոչ պոպուլյար է խորհրդարանական ընդդիմությունը:

Ռացիոնալ բոլոր մարդիկ հասկացել են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հնարավոր է հեռացնել՝ քաղաքականությունից Ռոբերտ Քոչարյանին հեռացնելուց հետո:

Դե, ուրեմն, դրեք մանդատները, եթե գիտակցել եք, որ Փաշինյանի «թթվածինն» ենք…

Ամենաընթերցվածները

Exit mobile version