Քաղաքականություն

Ո՞վ է սկսել Լաչինի վերաբնակեցումը. Լաչին ազատագրած՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը

Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքում գրել է

Ո՞վ է սկսել Լաչինի վերաբնակեցումը։ Լաչին ազատագրած՝ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ում լիազոր ներկայացուցիչն էր ,,Ղարաբաղ,, կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը։ Իշխանությունը գիտեր՝ ինչ է անում։ Իշխանությունը 1997թ․ ԼՂ կարգավորման փուլային տարբերակով հասել էր նրան, որ Ադրբեջանը գը-րա-վոր համաձայնել էր հայկական վերահսկողության թողնել նախկին ԼՂԻՄ-ի եւ Լաչինի ամբողջ շրջանի տարածքը։ Ո՞վ հնարեց, որ հայկական իրազորությունը պետք է տարածվի Մռավից մինչեւ Արաքս։ Ո՞վ էր Արցախի իշխանությունների ,,լեզվից քաշել,,՝ ստեղծի Որոտան, Կովսական, Ջրական, Սանասար ,,քաղաքներ,, եւ Աղդամը օրենքով ճանաչի Ասկերանի թաղամաս։ Աղետը չի պայթում միանգամից։ Նույնիսկ երկնային կայծակը եւ որոտն են նախ խմորվում, ապա՝ ճայթում։ Հինգ տարի Լաչինի հյուսիսային թեւ եմ այցելել։ Բոլոր վարչական եւ կրթական հաստատություններում տեսել եմ Ալեքսան Հակոբյանի լուսանկարը՝ որպես շրջանի առաջնորդի։ Իրական իշխանությունը, մինչդեռ, վաղուց Ալեքսան Հակոբյանից ,,փոխանցված,, էր ղարաբաղյան արմատներով մի նախկին դատախազի, որի գերխնդիրը խոտհարքերից եւ ցանովի հողատարածքներից եկամուտի իր բաժին ունենալն էր։ Մարդը բառիս բուն իմաստով ճակատամարտ էր տալիս Սյունիքի երկու հզոր կլանների հետ, որպեսզի ,,վասն հայրենյաց ծառայության,, իր ,,արդար բաժինն,, ունենա։ Իսկ ԼՂՀ ն Հայաստանից պահանջում էր ,,փակագծերը բացել,, եւ Լաչինի վերաբնակեցմանն ուղղված գումարները ոչ թե ուղղակի հատկացնել Քաշաթաղ անվանված շրջանի վարչակազմին, այլ՝ անկշտում կառավարությանը։ Կատակ հո չէ՞ր։ Այդ տարիներին Հայաստանը ԼՂ-ին եւ Լաչինին գրեթե հավասար գումար էր հատկացնում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version