ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ Հովհաննես Թամամյանը Armlur.am-ի հետ զրույցում ասել է. «Անօրինական հրամաններին պետք չի ենթարկվել: Սիրելի ոստիկաններ, դուք գիտեք, որ այսօրվա իշխանավորները հայրենիք չունեն, սրանց հայրենիքը սորոսն է, այդ կույտը գնացող է, մենք իրար հետ պիտի լինենք: Մեր անցած 40 տարիները ոստիկանական համակարգում եղել են շատ բարդ, ցավոտ, որ անկախ մեր կամքից հայտնվել ենք տարբեր քննչական կառույցներում»:
«ՉԻ». Ձեզ բան ենք ասում, միակ մարդը, որն առայժմ զարմանալիորեն չի հայտարարում Նիկոլ Փաշինյանի հեռացման անհրաժեշտության մասին, Նաիրի Հունանյանն է: Արդեն ինչքան գող, ավազակ, բանդիտ, մարդասպան կա, բոլորը մի-մի հատ սրբապատկեր վերցրած, երկրի փրկության և Նոր Հայաստան կերտելու մասին են խոսում:
Մի օր կդնենք, նորից կներկայացնենք նույն այս Հովիկ Թամամյանի մասին մեր հրապարակումները՝ դեռ 2000-ականներին: Որ կարդաք, նկատի ունենք երիտասարդ սերնդին, ձեզ կթվա, թե սադո-մազոխիստական ինչ-որ ուղեցույց է: Ծեծ, ջարդ, խոշտանգումներ, ծեծելով մարդկանց մահվան դուռը հասցնել… Քվենթին Տարանտինոյի «Հոսթել» ֆիլմի հայկական տարբերակն է:
Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։