Քաղաքականություն

Հայ-ադրբեջանական սահմանում հակառակորդի կրակոցից պարտադիր ժամկետային զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել

Օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.):

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ըստ հաղորդագրության, զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

Ամենաընթերցվածները

Exit mobile version