Երրորդ օրն է, ինչ իշխանության կողմնակիցները մեծ ոգևորությամբ տարածում են ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր Արթուր Մանուկյանի ելույթը՝ նվիրված ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին: Նրանց հատկապես գերել է պատգամավորի ելույթի այս հատվածը. «Ոնց էր էդ մարդու ազգանունը. Վարդազարյան ազգանունով մարդը 2 օր ապականեց ցանկացած ողջախոհություն և տրամաբանություն: Ասեց, որ կայունության համար արել է հայտարարություն, որը բերել է անկայունություն: Երբ էդ մարդը խոսում է արդարությունից, ես սարսափում եմ: Ինքը փորձեց մեզ վիրավորել, բայց ինքն իրեն վիրավորեց: Հարգելի պարոն Մկրտչյան ջան, ձեր գործընկերն է անարգել ձեր մասնագիտությունը, արդարությունը կարող են վիրավորել միայն դատավորները: Հաստատեք էս երկրում արդարություն. Էդ մարդը երկու օր էշի տեղ դրեց բոլորին. դուք եք ընտրել նրան»:
«ՉԻ». Եթե ռուսական «Կոմերսանտը» հետևեր նաև Մանուկյանի ելույթին, ապա կգրեր՝ դժվար է հավատալ, որ այսպիսի ելույթ ունենում է իշխանական պատգամավորը: Միանշանակ, մասնագիտությամբ դերասան Մանուկյանը «Օսկարի» արժանի հավակնորդ է: Իհարկե, Փաշինյանից հետո:
Էշի տեղ դուք եք դրել հանրությանը՝ մտածելով, թե տեղյակ չեն՝ ինչ ճանապարհով է Վարդազարյանը դարձել ԲԴԽ նախագահ: Սովորության համաձայն, ձեր մեղքը բարդում եք ուրիշների վրա: Եթե Մանուկյանը մի քիչ ուշադիր լիներ, ապա կիմանար, որ նախկինում ամենավարկաբեկված դատավորներից մեկը՝ Վարդազարյանը, ԲԴԽ նախագահ կարգվեց իշխանության դաբրոյով: Ավելի կոնկրետ՝ Վանեցյանը Փաշինյանին համոզեց, որ վստահելի մարդ են գործուղում ԲԴԽ:
Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։