tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որը ժամանել է Քոնիա՝ մասնակցելու Իսլամական համերաշխության 5-րդ խաղերի բացման արարողությանը։
Հանդիպումն անցկացվել է մամուլի համար փակ դռների հետևում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Զրույցի ընթացքում ընդգծվել է բոլոր ոլորտներում Անկարայի և Բաքվի միջև բարեկամական, եղբայրական և դաշնակցային կապերի հաջող զարգացումը։
Էրդողանը հերթական անգամ հայտնել է Թուրքիայի կողմից աջակցության մասին՝ կապված Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ: Ալիևը շնորհակալություն է հայտնել աջակցության համար։
Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանում հետպատերազմյան շրջանի վերաբերյալ, քննարկվել են նաև տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և ռազմական ոլորտներում համագործակցության հարցեր։