Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրել է․
Նաիրի Հունանյան արտադրող կուսակցությունից այլ բան հնարավոր չէ սպասել…
■«Հարգելի´ քաղաքացիներ,
Ցանկանում եմ տեղեկացնել, որ հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հանցակից, նույն գործով կա ևս երկու ձերբակալված արտերկրում:
Նշեմ նաև, որ տվյալ անձանց ո´չ ես, ո´չ էլ իմ ընտանիքի անդամները չենք ճանաչել և որևէ առնչություն երբևէ չենք ունեցել:
Ակնկալում եմ Դաշնակցության իմ գործընկերներից հստակ գնահատական այս անմարդկային արարքի վերաբերյալ»:
Խաչատուր Քոքոբելյան
ԱԺ նախկին պատգամավոր
□ Տեսնում եք, չէ՞, ՀՅԴ-ն ինչպես է «փրկում» հայրենիքը: Նաիրի Հունանյան արտադրող կուսակցությունից այլ բան հնարավոր չէ սպասել…