Քաղաքականություն

Վայքի ՔՊ-ական քաղաքապետի կոռուպցիոն պատմությունը. Ղազարյան

Վայքի ՔՊ-ական քաղաքապետի կոռուպցիոն պատմությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդգար Ղազարյանը։

«- 2021 թվականի սեպտեմբերին արդեն խոշորացված Վայք և Զառիթափ համայնքներում Նիկոլ Փաշինյանն իրականացրեց վերախոշորացում, որպեսզի ժամկետից շուտ դադարեցվեն Վայքի և Զառիթափի համայնքների ղեկավարների լիազորությունները, ովքեր Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ աջակցել էին “Հայաստան” և “Պատիվ ունեմ”դաշինքներին։

– Նոր խոշորացված համայնքի ընտրողների ժամանակ ՔՊ-ն չէր հավաքել անհրաժեշտ ձայներ` քաղաքապետ ընտրվելու համար, սակայն ընտրություններից հետո ճնշում է գործադրվել “Հայաստան” դաշինքին աջակցություն ցուցաբերած Զառիթափի նախկին համայնքի ղեկավարի նկատմամբ, ով ստիպված օգնեց ՔՊ-ի թեկնածուին դառնալ Վայքի քաղաքապետ։

– Վայքի ՔՊ-ական քաղաքապետը մի քանի հարյուր միլիոն դրամի ծրագիրը հատկացրել է իրեն պատկանող ընկերությանը»,- գրել է Ղազարյանը։

Ամենաընթերցվածները

Exit mobile version