Սառցասարի ուղղությամբ ադրբեջանցիներն առաջխաղացում են ունեցել․ Մետաքսե Հակոբյան – YerevanPress
Connect with us

Քաղաքականություն

Սառցասարի ուղղությամբ ադրբեջանցիներն առաջխաղացում են ունեցել․ Մետաքսե Հակոբյան

Փաստինֆոն գրում է ․

Սառցասարի հատվածում, նախքան օգոստոսի առաջին օրերին տեղի ունեցած ադրբեջանական հերթական ագրեսիան, Արցախի ՊԲ դիրքերի և թշնամու դիրքերի միջև բավականին հեռավորություն կար։ Հիմա, փաստորեն, դեմ առ դեմ դիրքեր ունենք։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը։

«Այդտեղ մեր ու թշնամու դիրքերի դասավորվածությունն այնպիսին էր, որ որոշակի հատված ոչ մեր կողմից էր վերահսկվում, ոչ էլ թշնամին դիրքեր ուներ։ Հենց այդ տարածքի հաշվին է թշնամին առաջխաղացում ունեցել, բայց մեր ՊԲ զինվորներն իրենց բարձրության վրա են եղել ու մեր վերահսկողության տակ գտնվող տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել։ Ստացվում է, որ հիմա արդեն մեր ՊԲ-ն ու Ադրբեջանի զինված ուժերը դեմ առ դեմ են կանգնած»,-ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ այդ ինֆորմացիան սեփական ճշտումների՝ այդ թվում ականատեսների հետ զրույցի արդյունքում է ձեռք բերել։

Արցախի ԱԺ պատգամավորի խոսքով՝ շփման գծի հատվածում սրացումն Ադրբեջանի՝ հերթական իրավական հիմքից զուրկ պահանջը չկատարելու՝ ՊԲ ստորաբաժանումները հետ չքաշելու հետևանքով է եղել։ Հակոբյանը շեշտում է՝ Ադրբեջանն Արցախի հետ կապված ցանկացած հարց քննարկում, ապա պահանջ է առաջադրում ՀՀ իշխանություններին, վերջիններս էլ, ցավոք, չեն կարողանում կառչել տխրահռչակ նոյեմբերի 9-ի այն ամրագրումներից, որոնք քիչ թե շատ կարող են ի օգուտ մեզ ծառայել։

Հակոբյանը, մասնավորապես, նկատի ունի պաշտպանության բանակի գոյության անառարկելի լինելը, որը փաստացի ապահովում է Արցախում ապրող ժողովրդի անվտանգությունը և որևէ կերպ չի հակասում այդ փաստաթղթի որևէ դրույթի։

Քաղաքականություն

Նախագահների երկրորդ հանդիպումն է նախապատրաստվում (Տեսանյութ)

Continue Reading

Քաղաքականություն

Թշնամուն չեն ենթարկվել. հայ զինվորների հերոսական դրվագներ է ներկայացնում ՊՆ-ն (Տեսանյութ)

Continue Reading

Քաղաքականություն

«ՀԱՊԿ-ից դուրս». քննարկում՝ Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակում (Տեսանյութ)

Continue Reading
Քաղաքականություն1 min ago

Նախագահների երկրորդ հանդիպումն է նախապատրաստվում (Տեսանյութ)

Քաղաքականություն16 mins ago

Թշնամուն չեն ենթարկվել. հայ զինվորների հերոսական դրվագներ է ներկայացնում ՊՆ-ն (Տեսանյութ)

Քաղաքականություն31 mins ago

«ՀԱՊԿ-ից դուրս». քննարկում՝ Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակում (Տեսանյութ)

Քաղաքականություն46 mins ago

Հայաստանի ԶՈւ-ի համար սպառազինության ձեռքբերումները Ռուսաստանից երբևէ չեն ընդհատվել. ՀՀ ՊՆ (Տեսանյութ)

Քաղաքականություն1 hour ago

Տեղային մարտերը չեն բացառվում. Կութից մի քանի հարյուր մետր է հեռու թշնամին (Տեսանյութ)

Քաղաքականություն1 hour ago

Ադրբեջանը «յուրացրել է» Սիսիանն ու Կապանը օնլայն քարտեզներում. Հայաստանից պաշտոնական բողոք չկա (Տեսանյութ)

Քաղաքականություն2 hours ago

Հայաստանը «թեքվում է» դեպի Արևմուտք. Ռուսաստանը չի բացառում, որ ՀԱՊԿ դիտորդներ կլինեն տարածաշրջանում (Տեսանյութ)

Քաղաքականություն2 hours ago

«Միջանցք» չի լինի, դոլարներ կլինեն. Մոսկվան փորձում է բացել հայ-ադրբեջանական «ճանապարհները» (Տեսանյութ)

Քաղաքականություն2 hours ago

Սյունիքում Իրանի գլխավոր հյուպատոսը ՀՀ ԱԳ նախարարին հանձնել է արտոնագիրը (Տեսանյութ)

Քաղաքականություն2 hours ago

«Ստի կայսրությունում» հնարավոր «հումանիտար միջանցքը» նեղանում է. «իշխող» մանիպուլյացիաներ (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները